16:28 23.04.2019
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փակվել է.
«Այո, հյուրանոցի սեփականատերերը դադարեցրել են աշխատանքը, քանի որ լրացուցիչ ծախսեր չեն ուզում անել, որովհետև պարզ է, որ պետք է վերադարձվի: Նոր հյուրեր չեն կարողանում ընդունել, վնասով են երևի թե աշխատում, հիմա մենք ընդունման աշխատանքը հնարավորինս արագացրել ենք, և հավանաբար հաջորդ շաբաթ գույքն ընդունելու կառավարության որոշման նախագիծը կլինի, կշրջանառվի և ընթացակարգով կանցնի»:
Մեր այն հարցին, թե ինչ կլինի կառույցի հետագա ճակատագիրը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ կա 2 տարբերակ. առաջին տարբերակի դեպքում կառույցը կարող է վաճառվել աճուրդով, իսկ երկրորդ տարբերակը հավատարմագրային կառավարման հանձնելն է, երբ հյուրանոցը կաշխատացնի մասնավոր օպերատոր, և համապատասխան քննարկումներից հետո այդ մասով նախագիծ կներկայացվի:
«Մենք կատարել ենք հյուրանոցում շարժական գույքի գույքագրումը, գնահատումը և հիմա իրականացնում ենք արդեն անշարժ գույքի՝ բուն շենքի, հողատարածքի գնահատումը: Մանրամասն տվյալներ այս պահին չեմ հաղորդի, քանի որ վերջնական տվյալներ չկան. դեռ ընթացքի մեջ է»,- մեզ հետ զրույցում նշել է Նարեկ Բաբայանը:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է նաև մամուլում տարածված այն լուրերը, թե Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անշարժ գույք համայնքներին հանձնելու գործընթաց է սկսվել:
Նրա խոսքերով՝ Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված որևէ տեղաշարժ, առաջընթաց չկա: Նարեկ Բաբայանն ասաց, որ ծանոթ չէ մամուլում տարածված այդ հրապարակումներին, սակայն նշեց, որ համայնքներին վերադարձնելը մի բան է, իսկ պետությանը վերադարձնելը՝ մեկ այլ բան.
«Գույքը կարող է համայնքին վերադառնա, և մենք նույնիսկ տեղյակ չլինենք, համենայնդեպս այն գույքի մասին, որն ի սկզբանե «աղմուկ էր հանել», այդ գույքի մասով որևէ առաջընթաց չկա: Մեր մասով այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա, և դա պայմանավորված է դատական գործընթացով»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...