Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2024
  • $
    388.78
  • RUBLE
    4.37
  • 416.42
WEATHER
+35.09 oC

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

14:24 24.04.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Վարչապետն ու տիկին Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին:

SHANTNEWS.am-ը ավելի վաղ զրուցել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով պատմել էր «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» ցուցահանդեսի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփումը

17:40 17.06.2024

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփումը

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ […] ...

Լոռու մարզում նոտարներ են նշանակվել

17:33 17.06.2024

Լոռու մարզում նոտարներ են նշանակվել

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած երկու մասնակիցները Արդարադատության նախարարի հունիսի 17-ի հրամաններով նշանակվել են «Լոռու մարզ» (նստավայրեր՝ ք. Վանաձոր, ք. Ստեփանավան) նոտարական տարածքի նոտարների պաշտոնում: Ընթացակարգի համաձայն՝ որակավորման ստուգման փուլերի ավարտից հետո նոտարների թեկնածուների որակավորման հանձնաժողովը ընդունում է որոշում մասնակիցների կողմից երկու փուլերը հաղթահարելու մասին և […] ...

Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին

17:25 17.06.2024

Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին

Իտալիայի Տոսկանա մարզում կայացել է հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի և Զլատայի հարսանեկան արարողությունը: Հարսանիքի հյուրերի թվում են եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Էդուարդ Սպերցյանը և Արսեն Զախարյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի դուստրերը: ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ

17:19 17.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ:  «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը

17:14 17.06.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է […] ...

Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ. Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է

17:07 17.06.2024

Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ. Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է

Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների […] ...

BACK_TO_TOP