17:53 25.04.2019
«Ոչ միայն այս, այլ ցանկացած հարցում մենք մեր քայլերի պատասխանատվությունը կրում ենք: Եթե այդ օրենքին ինչ ձևով, որ բերվել էր, ես կողմ քվեարկեի ու հետո դա հանգեցներ ինչ-որ այլ ընկերությունների փակմանը, էդ դեպքում էլ էի պատասխանատվություն կրելու: Եթե գլոբալ նայենք, ապա ես ասում եմ, որ ցանկացած փոփոխություն պետք է լինի հիմնավորված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Թունյանը նշում է, որ սխալ է ինչ-որ օրենքի կողմ կամ դեմ քվեարկել ու ասել, որ որևէ պատասխանատվություն չեն կրում: Լրագրողների այն դիտարկմանը, որ եթե այս ամենի արդյունքում Գագիկ Ծառուկյանի գործարանը փակվի, ապա բազմաթիվ մարդիկ գործազուրկ կմնան, Թունյանը պատասխանել է, որ Ծառուկյանը պատգամավոր է ու գործարար չէ, ըստ այդմ, նա չի կարող գործարան ունենալ, որն էլ կարող է փակվել:
«Էս ամենը, հիմա ինչ-որ անում ենք, կոչվում է հետևանքները դիտարկելու աշխատանք: Ուզում ենք հասկանանք` ինչ ունենք ու ինչ կարող է պատահել: Այս պահին որևէ որոշում չունենք»,- ասել է Բաբկեն Թունյանը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ իրենց խնդիրն այն է, որ թե´ տեղական արտադրողը պաշտպանված լինի, թե´ մրցակցությունը դրանից չտուժի:
«Մենք ուզում ենք նորմալ, հավասարակշռված լուծում գտնել»,- ասել է Թունյանը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...