Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

20:40 25.04.2019

Ապրիլի 24-ին Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Պրահայի հայկական խաչքարի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հոգեհանգստյան կարգ ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ լարային քառյակի համերգ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում, մոմերով երթ Սուրբ Հոգու եկեղեցուց դեպի խաչքար: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառումներին մասնակցել են Չեխիայիում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության անձնակազմը, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ և պատգամավորներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ հայրենակիցներ։

Ելույթներով հանդես են եկել դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը (Milan Štěch), խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտյեխ Պիկալը (Vojtěch Pikal), Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան (Dominik Duka) և Չեխիայի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդան (Marek Benda)։

ՀՀ դեսպանն իր ելույթում մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել չեխական կողմին՝ 2017թ․ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար՝ հանգամանորեն ներկայացնելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային ատյաններում ՀՀ կողմից տարվող աշխատանքը, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության արդյունքում աշխարհասփյուռ հայ համայնքների գոյության և հայկական ինքնության պահպանման հարցերին։
Դեսպան Աշոտ Հովակիմյանը նաև ծաղիկներ է դրել Ֆրանց Վերֆելի հուշատախտակին և Վուդրո Վիլսոնի հուշարձանին։

Ապրիլի 22-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը և Բարսեղ վարդապետ Փիլավչյանը այցելել էին Յիհլավա քաղաք, որտեղ Վիսոչինա երկրամասի հայության հետ հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղկեպսակներ դնելով քաղաքում տեղադրված հայկական խաչքարին։ Տեղի էր ունեցել նաև դեսպանի հանդիպումը Յիհլավայում և շրջակա բնակավայրերում ապրող հայրենակիցների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP