01:00 27.04.2019
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ վերջին նիստն իրեն ցույց է տվել, որ խորհրդարանը հասունանում է.
«Այս վերջին քննարկումը ցեմենտի հետ կապված ցույց տվեց, որ էնտեղ կառավարության որոշումները դակողներ չեն, ինքնուրույն կարծիքներ ունեն, մտքերի բախում է գնում, ընդդիմությունը լիաթոք արտահայտվում է»,- ասել է Խաչատրյանը:
Արամ Աբրահամյանի այն հիշեցմանը, թե հենց խորհրդարանական խմբակցություններից մեկն է պաշտպանում Հրազդանի ցեմենտի գործարանի շահը, Վիգեն Խաչատրյանն այսպես է արձագանքել.
«Ոչինչ, խնդիրը դա չէ, խորհրդարանում 40 և ավելի մարդ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Դա շատ կարևոր է, նրանց խոսքը հնչում է և հարմարվելու մթնոլորտը վերացել է: Էնտեղ կան մարդիկ, որոնք ինձ համար ընդունելի վարքագիծ չեն դրսևորում՝ փորձում են բերանները փակել, էդ ոչինչ: Ամբողջությամբ վերցրած՝ նկատում ենք խորհրդարանի հասունացում: Երբ որ կա մեծամասնություն, որը պատասխանատվություն է կրում ընդունվող օրենքի կիրառման համար, և կա ընդդիմություն, որն առաջարկում է առավել արդյունավետ լուծումներ, իհարկե, կլինեն պոպուլիզմի դրսևորումներ, կլինեն կարիերիստական նկրտումներ, բայց ամբողջությամբ վերցրած, ինձ համար շատ արագ խորհրդարանը սկսեց հասունանալ»,- ասել է Խաչատրյանը՝ հորդորելով հիշել խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների պահվածքի մասին:
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ իհարկե, հրեշտակներ չեն եկել և իդեալական մթնոլորտի հետ գործ չունենք, բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որտեղից են եկել և ինչպես են գործում, դրական միտումներն ակնհայտ կլինեն՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հարցում.
«Կան նաև թերություններ: «Լուսավոր Հայաստանի» մոտ երբեմն պոպուլիզմ է նկատվում, դա պետք չի իրենց որպես լիբերալ ուժ: Ընդհանրապես դա իրենց պետք չէ: Իշխանության մոտ կան անհատներ, որոնք փորձում են բերանները փակել, անցյալը հիշեցնել, դա ձև չի աշխատելու»,- ասել է Վիգեն Խաչատրյանը ու նաև նշել, որ, օրինակ, ԱԺ խոսնակը, իր աչքի առաջ աճում է՝ որպես քաղաքական ղեկավար:
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորի համոզմամբ՝ ձևավորվում է խորհրդարան, որը ներկայացնում է հասարակական կարծիքը և որի նպատակը իշխանությունը պահելը չէ: Իսկ խոսքի ազատությունն անհրաժեշտ է, որպեսզի իրականություն դառնան մյուս ազատությունները:
Վիգեն Խաչատյանին նախորդ իշխանության պահվածքն է հիասթափեցնում:
Մանրամասները՝ տեսանյութում։
13:39 19.06.2025
Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացըՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...
13:34 19.06.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 19.06.2025
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահելՀունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...