12:10 27.04.2019
«Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի հզորության համար»,- ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, կազմակերպված քննարկման ժամանակ, նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա ասաց՝ միջազգային հարաբերություններում կարևոր է միջազգային հանրության գնահատականը՝ ինչ է կատարվում Հայաստանում, դա միտված է ՀՀ հեղինակության բարձրացմանը: Նախարարը, սակայն, նշեց՝ իրենք պատասխանատու են առաջին հերթին ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի առջև, և թե ինչպես է ՀՀ քաղաքացին ընդունում ու գնահատում՝ ինչպիսին է ՀՀ հեղինակությունը, ինչ է կատարվում Հայաստանում, դա ավելի կարևոր է:
Մնացականյանը նշեց՝ պետք է ազգային նպատակները, ազգային օրակարգում ձևակերպված առաջնահերթությունները առաջ տանել: Նախարարը խոսեց նաև Արցախի խնդրի մասին:
«Արցախը մեզ համար, բոլորիս համար, հավաքական առումով մեր գերակա խնդիրն է: Մենք ունենք իրավիճակ, երբ մեր 150 հազար հայրենակից այսօր, ըստ էության, պահապանն են մեր հավաքական պաշտպանության, հավաքական ինքնության: Ուղղակի պատկերացրեք, հիմա մեր հայրենակիցները Ստեփանակերտում այսօր՝ այս ժամին, ապրում են իրենց կյանքով, հոգսերով, իրենց նպատակներն են առաջ տանում, բարեկեցություն ստեղծում, անվտանգություն ապահովում, բայց ի տարբերություն ուրիշների՝ այնքան մոտ են նրան, որ կոչվում է շփման գիծ, այնքան մոտ են վտանգին: Նրանց անվտանգությունը բոլորիս համար գերակա խնդիր է, սա պաշտպանությունն է մեր հավաքական ազգային գիտակցության ու ինքնության: Պատկերացրեք՝ որքան ծանր է լինելու այդ հետևանքը, եթե մեր հայրենակիցների համար վտանգը աճի և ունենանք իրավիճակ, ինչպես ունեինք 90-ականների սկզբին»,- ասաց նախարարը:
Մնացականյանը կրկին ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եղել է և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, որևէ այլ ձևաչափ, ձև չի եղել ու չկա այսօր, որպեսզի ապահովվի մեր հայրենակիցների անվտանգությունը: Նախարարն ասաց՝ մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց դրանով հանդերձ չենք կորցնում մեր ինքնավստահությունը և գիտակցումը, որ գիտակցումը, որ պաշտպանվելու և հակադարձելու մեր ունակությունն ուժեղ է: ԱԳ նախարարը նշեց՝ այն, որ մեր երկրում այդքան ծավալուն քննարկում-բանավեճ կա, չափազանց դրական է:
«Հավաքական առումով այդ բանավեճերի մեջ ստուգում ենք, գնահատում մեր հավաքական մոտեցումները մեր ազգային հարցերի շուրջ, առավել ևս ԼՂ հարցում: Իմ խորը համոզմունքն է, որ ժողովրդավարական հասարակությունները շատ ավելի հայրենասեր են ու ամուր, բաց են քննարկումների առաջ ու բանավեճի միջոցով փորձում են հասնել կոնսենսուսի, հստակեցնելով ազգային նպատակները, բանավեճի միջոցով ձևավորում այն, ինչ ընդունելի է»,- հավելեց նա:
12:47 19.06.2025
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...
12:37 19.06.2025
Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզումԱյսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...
12:29 19.06.2025
Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվելԻսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...
12:17 19.06.2025
Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...
12:10 19.06.2025
Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...