Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք է

15:27 27.04.2019

Ապրիլի 24-ին հաջորդող օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք կազմակերպելը ավանդույթ է դարձել, իսկ այդ ավանդույթի հիմքերը դրվել են ավելի քան 10 տարի առաջ:

Այս նախաձեռնությանը ամեն տարի նոր անդամագրվողներ են լինում՝ դպրոցներ, բուհեր, կազմակերպություններ ու անհատներ: Ի դեպ, այս ծաղիկների հաջորդ հանգրվանը աղբանոցը չէ: Այս ծաղիկները շարունակելու են ապրել, բայց ուրիշ տեսքով ու գործառույթով՝ մոմեր, բացիկներ, շնորհակալագրեր, ցողուններն էլ դառնալու են բիոհումք՝ գյուղատնտեսների համար:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ ծաղկահավաքմանը մասնակցողները մասնակցելու են նաև վերամշակման բոլոր գործընթացներին: Իսկ ստեղծված թղթերից պատրաստված շնորհակալագրերը, բացիկները, հրավիրատոմսերը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուղարկվելու են տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանատների՝ այդ կերպ ևս բարձրաձայնելով ու հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

12:59 19.06.2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

12:52 19.06.2025

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, ալտ, շեփոր, տենոր, բարիտոն և տուբա երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N […] ...

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

12:37 19.06.2025

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

BACK_TO_TOP