Ինչպես է նշվել Քաղաքացու օրը Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Ինչպես է նշվել Քաղաքացու օրը Երևանում

18:30 27.04.2019

Քաղաքացու օրը օրվա միջոցառումները Երևանում մեկնարկել են խորհրդանշական ծառատունկով: Սարյանի պուրակում 27 սոսի է տնկվել: Այս մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետարանից: Միսաք Մանուշյանի անվան պուրակում հանրային քննարկում էր: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղելու ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին:

«Իրազեկ քաղաքի» խորագրով հանդիպման ընթացքում երկրի տնտեսությանը, պետություն-քաղաքացի մշտական կապի ամրապնդմանը և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն առնչվող մի շարք հարցադրումներ են հնչել: Քաղաքացու տոնը մայրաքաղաքում նշող երևանցիներին ու քաղաքի հյուրերին միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջելով բեմահարթակներում՝ վարչապետն օրվա առթիվ շնորհավորեց բոլոր քաղաքացիներին:

Տոնական բեմահարթակներով էին հատվում Մաշտոցի պողոտայի խաչմերուկները: Մարզամշակութային միջոցառումներն իրենց շուրջն էին համախմբել տոնի հիմնադիրներին՝ քաղաքացիներին: Ազատության հրապարակում մանուկները կավճանկարչությամբ փոխանցեցին օրվա խորհրդի իրենց պատկերացումները: Երեխաների նկարների մեծ մասում քաղաքացիներն էին՝ եռագույններով: Ընտանիքի հետ այստեղ էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Երևանի բնակիչների հետ քաղաքացու օրը նշեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը: Միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում՝ «Արի համերգի՝ միտքդ վա՛ռ պահիր» գալա-համերգով և տոնական հրավառությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

13:39 19.06.2025

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

13:34 19.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

13:22 19.06.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP