Չենք կարող բոլոր զինծառայողների քմահաճույքներին տեղ տալ. Գաբրիել Բալայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Չենք կարող բոլոր զինծառայողների քմահաճույքներին տեղ տալ. Գաբրիել Բալայան

19:06 27.04.2019

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձավ բանակում առկա խնդիրներից մեկին: Հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց՝ կապված զինծառայողներին ներքնազգեստ տրամադրելու հետ: Բալայանն ասաց.

«Գաղտնիք բացած չեմ լինի, որ մինչև երևի թե չորս ամիս առաջ տրվում էր շաբաթը մեկ կոմպլեկտ, դրա որակը շատ վատն էր, այսինքն՝ երկու կամ երեք լվանալուց հետո այլևս պիտանի չէր լինում օգտագործման համար: Ինչո՞ւ այսքան մանրամասն գիտեմ, որովհետև իմ որդին էլ է հիմա զինվորական ծառայության մեջ գտնվում Արցախում: Հունվարից տալիս ենք բավական բարձր որակի ներքնազգեստ, մեկ ամսվա համար մեկ կոմպլեկտ, եթե չեմ սխալվում: Բոլոր զորամասերը կահավորված են լվացքի մեքենայով, բայց խնդիր կա զինվորների մոտ՝ չեն ուզում միևնույն լվացքի մեքենայի մեջ իրենց ներքնաշորը լվանալ»:

Փոխնախարարն ասաց, որ պետբյուջեի հնարավորություններն անսահման չեն, սահմանափակ են, չեն կարող բոլոր զինծառայողների քմահաճույքներին տեղ տալ: Բալայանը հարց ուղղեց՝ եթե զինծառայողը չի ցանկանում լվացք անել նույն մեքենայի մեջ, լուծումը ո՞րն է` ստիպե՞լ, որ դա անի:

«Չեմ կարող դա պատկերացնել, հետո պիտի ասեն, թե մարդու իրավունքներ են խախտվում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

13:39 19.06.2025

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

13:34 19.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

13:22 19.06.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված է

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

13:17 19.06.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

13:12 19.06.2025

Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահել

Հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP