10:38 29.04.2019
Դեպքերի 95%-ում, եթե մարդու սառնարանում կարգուկանոն է, ապա նրա աշխատանքային ֆայլերի պարագայում էլ ամեն ինչ կարգին է։ Իսկ ռուսաստանցիների 85%-ը, որոնք արձակուրդից առաջ կարգի են բերում սառնարանը, ճիշտ նույն խնամքով դասավորում են նաև էլեկտրոնային փաստաթղթերը հանգստի մեկնելուց առաջ։
Նման արդյունքներ է ցույց տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, որն ստացել է «Թվային խառնաշփոթ» անվանումը։ Հարցումն անցկացվել է տարբեր երկրների, ներառյալ՝ Ռուսաստանը, կազմակերպությունների 7000 աշխատակիցների շրջանում։
Կարգուկանոնը պահպանելու սովորությունը կարող է ծառայել նաև կորպորատիվ տվյալների պաշտպանության գործին, իսկ փաստաթղթերի քաոսը, ընդհակառակը, լուրջ սպառնալիք է ստեղծում դրանց անվտանգության համար։ Այնինչ, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ռուսաստանցի օգտատերերի կեսից ավելին (60%) աշխատանքային սարքերում պահում են ֆայլեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, որի բացումը կարող է վնասել ընկերության հեղինակությունը կամ ֆինանսական վնաս հասցնել դրան, աշխատակիցներին կամ հաճախորդներին։
Աշխատակիցների ստեղծած թվային փաստաթղթերի քանակն անընդհատ աճում է, իսկ ղեկավարները հաճախ լավ պատկերացում չունեն, թե ինչն է պահպանվում և որտեղ, և թե ինչպես է բաշխվում տվյալներին հասանելիությունը։ Թվային խառնաշփոթի վերացումը բարդ խնդիր է ընկերությունների՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների համար, որոնք չունեն այդ նպատակով առանձնացված ռեսուրսներ։ Դրա լուծման կարևոր քայլ է որոշելը, թե հատկապես ով պետք է պատասխանատու լինի էլեկտրոնային գրագրության և աշխատանքային ֆայլերի անվտանգության համար։
Այսպես, աշխատակիցների 70%-ը կարծում է, որ փաստաթղթերին հասանելիության իրավունքների բաշխման համար պատասխանատու են ոչ թե իրենք, այլ ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության բաժինների աշխատակիցները։ Բայց չէ որ մարդկային գործոնը ոչ ոք չի չեղարկել. աշխատակիցները կարող են պատահաբար կամ դիտավորյալ գործընկերներին կամ կողմնակի մարդկանց փոխանցել հասանելիությունը գաղտնի տվյալներին, ինչպես նաև շրջանցել արգելափակումները հնարամիտ գործիքների օգնությամբ։ Ներկայում, երբ փաստաթղթերի քանակը բազմապատկվում է ամեն օր, և տարածված է մեկ ֆայլում համատեղ աշխատանքի վարման գործելաոճը, թվային խառնաշփոթի հետևանքների մասին պետք է մտածի յուրաքանչյուր աշխատակից։
«Աշխատակիցներն ստեղծում են ֆայլերի հսկայական քանակ։ Արժե, որ ղեկավարները ուշադրություն դարձնեն այդ գործընթացի հետ կապված հնարավոր ռիսկերին, քանի որ թվային խառնաշփոթը սպառնալիքի տակ է դնում տվյալների պահպանվածությունը,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլոբալ վաճառքների գծով փոխնախագահ Մաքսիմ Ֆրոլովը։- Իհարկե, սառնարանում կարգուկանոնը չի օգնի խուսափել վնասաբեր ծրագրային ապահովումից, սակայն, եթե համակարգչում կարգուկանոնին վերաբերվես նույնքան բծախնդրորեն, որքան սառնարանում պահման կազմակերպմանը, ապա տեղեկատվական սպառնալիքների զոհ դառնալու ռիսկն էապես կնվազի։ Պետք է աշխատակիցներին սովորեցնել խնամքով պահպանել էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես նաև նրանց ապահովել պարզ, սակայն միաժամանակ արդյունավետ պաշտպանական լուծումով, որը կթեթևացնի աշխատանքը»։
Թվային խառնաշփոթի հետ կապված ռիսկերից պաշտպանվելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընկերություններին խորհուրդ է տալիս.
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...