12:08 30.04.2019
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս վրաց-ադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Դավիթ Գարեջի համալիրի շուրջ միահյուսվել են Բաքվի` «Մեծ Ադրբեջան» ձևավորելու տարածաշրջանային հավակնությունները` ներառելով Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանները (Մառնեուլ, Ռուսթավի, Գարդաբանի): Ադրբեջանը, փորձելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, նպատակ ունի ադրբեջանա-հայկական հակամարտությունում ներքաշել Վրաստանին, մասնավորապես կփորձի ընդլայնել Հայաստանի շրջափակումը»,- գրել է Լապշինը` ուշադրություն հրավիրելով ոչ պակաս հետաքրքիր հանգամանքի՝ հոգեբանական գործոնի վրա:
«Վերջին տարիներին Ադրբեջանը, իրեն համարելով Կովկասյան Ալբանիայի հետնորդը տարածաշրջանում, մեծ ջանքեր է գործադրում քրիստոնեա-ալբանական մշակույթը ժողովրդականացնելու ուղղությամբ: Լինելով շիա մուսուլմաններ, նրանք իրենց համարում են վաղ քրիստոնյաների ժառանգները: Ավելի անհեթեթ է հնչում այն փաստը, որ Ադրբեջանի և Ղարաբաղի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներ համարում են իրենց պատմական ժառանգությունը` դրանով ակամա իրենց ճանաչում են հայ ժողովրդից ակամա անջատված մաս:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամաչում են իրենց հավատի համար … Սակայն, դադարեցնելով հարգել իրենց սեփական հավատն ու մշակույթը, ադրբեջանցիները կարող են վտարանդի դառնալ ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական աշխարհի համար»,- գտնում է Լապշինը:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև վերջին օրերին վիճահարույց Դավիդ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանական բանակի զինծառայողները զենքով մտել էին վանք, դիրքավորվել ու արգելել էին վրացական ուղղափառ եկեղեցու հոգևորականների մուտքը եկեղեցի, մի բան, որ շատ տարօրինակ է մուսուլմանների համար, քանի որ նրանց արգելված է մուտքը քրիստոնեական եկեղեցի: Այստեղ հոդվածագիրը հիշել է Իսրայելի բանակում իր ծառայության տարիները, երբ իրենց խստիվ արգելվում էր մուտք գործել մզկիթ կամ եկեղեցի:
«Դուք միայն պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեին ադրբեջանցիները, եթե վրացի զինվորականները զենքը ձեռքին ներխուժեին իրենց մզկիթ և պղծեին այն, սակայն իրենք դա նորմալ են համարում»,- տարակուսել է նա:
https://www.youtube.com/watch?v=FNyE9Y9V0vI
Չմանրամասնելով հակասության պատմությունը` նշենք, որ Բաքուն հավակնություններ ունի վրաց ուղղափառ եկեղեցու այս մատուռի նկատմամբ՝ այն համարելով «ալբանական» եկեղեցի Ադրբեջանի տարածքում, մինչդեռ դեռևս պաշտոնապես չսահմանգծված պայմանական սահմանն անցնում է նկարում պատկերված մատուռով, երբ Ադրբեջանը հավակնում է մատուռի դռանը, իսկ Վրաստանը` դռնից 2 մետր հեռավորությամբ գտնվող խորանին:
Գլխավոր կռվախնձորը, սակայն, մատուռից 100 մետր հեռավորությամբ գտնվող Ուդաբնո վանական համալիրն է` վանականների համար նախատեսված քարանձավային խցերով ու եկեղեցիով, որտեղ դարեր շարունակ ծառայություն էին կատարում վրացի հոգևորականները: Այդտեղ էին անցած շաբաթ Վրաստանում տոնվող Զատիկի տոնի նախօրեին ադրբեջանցի զինծառայողները դիրքավորվել ինքնակամ գծված սահմանի հարևանությամբ` արգելելով վրացի վանականներին ու ուխտավորներին այցելել ուխտատեղի:
Նման միջադեպի ականատես է եղել անձամբ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Նա վրացական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների տասնյակ լրագրողների ուղեկցությամբ ժամանել էր վանական համալիր` հավանաբար ակնկալելով, որ ադրբեջանական կողմը չի համարձակվի իրենց խոչընդոտել մուտք գործել վանական համալիր:
Հանդիպելով դիմադրության` նա ադրբեջանցիներից պահանջել էր հեռանալ իր երկրի տարածքից:
«Ի՞նչ եք այստեղ փորփրում : Սա Վրաստանի տարածքն է, իսկ դուք զավթիչներ եք: Հեռացե´ք ձեր Միջին Ասիան, որտեղից եկել եք: Սա մեր քրիստոնեական տաճարն է: Դուք Կովկասի հետ ոչ մի առնչություն չունեք: Այս ամենը փոխանցե´ք Ալիևին»,- ազերի զինվորականներին ասել էր Նաթելաշվիլին:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...