00:38 30.04.2019
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է «Ջուղա՝ հարյուրամյա ցեղասպանության վկան» քառալեզու ալբոմը: Այդ ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի Արամ Վրույրի լուսանկարները, գիտական ու պատմական տեղեկություններ:
Արամ Վրույրը լուսանկարները 1915թ․-ին է արել: Լուսանկարները թվով 5000-ն են՝ մեծ մասը Անիից, մյուս մասը՝ Ջուղայից:
3 հազար տուն, 7 եկեղեցի, 1 տասնյակն անցնող խաչքարեր: Ջուղայի ժառանգության ոչնչացումը մաս-մաս է եղել:
Ի դեպ՝ բնաջնջման վերջին դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարերը ջարդվել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգարանի: Դեռևս 1998 թվականից ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել է մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին` ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման մասին: Մասնավորապես, 1998, 2002 և 2005 թթ․-ին նամակներ են հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջևանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու ուղղությամբ: Կոչերն անհետևանք մնացին:
Այդպիսի աղաղակման միջոց է նաև այս պատկերագիրքը՝ 1915թ․-ին Ջուղայում արված լուսանկարներով և Ջուղայի խաչքարերի մասին պատմող քառալեզու խտասկավառակով: Նպատակը Ջուղայի հարցը նաև այս կերպ միջազգային հարթակներում բարձրացնելն է:
Ի դեպ, 2010 թվականին Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրվել են Ջուղայում քանդված խաչքարերի 20 կրկնօրինակները, իսկ 2011թ․-ին կրկնօրինակներ են տեղադրվել Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցու բակում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...