10:45 30.04.2019
Ապրիլի 29-ին ՄԱԿ-ը, միջազգային գործակալությունները և փորձագետները հրապարակել են հեղափոխական զեկույց, որով պահանջվում է անհապաղ, համակարգված ու համարձակ գործակալություններ ձեռնարկել՝ կանխելու դեղերի նկատմամբ կայունության (ռեզիստենտության) ճգնաժամը, որը կարող է ունենալ աղետալի հետևանքներ։
ՄԱԿ-ի Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով միջգործակալական համակարգման ժամանակավոր խումբը (ՄԳՀԽ), որը պատրաստել է նշված զեկույցը, զգուշացնում է, որ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, ապա դեղամիջոցների նկատմամբ կայուն հիվանդությունները մինչև 2050 թվականը ամեն տարի կարող են պատճառ դառնալ 10 միլիոն մահվան դեպքերի և տնտեսությանը հասցնել նույնքան աղետալի վնաս, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ Մինչև 2030 թվականը հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը կարող է պատճառ դառնալ, որ մինչև 24 միլիոն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ։
Ներկայում առնվազն 700,000 մարդ ամեն տարի մահանում է դեղերի նկատմամբ կայուն հիվանդություններից, այդ թվում՝ 230,000 մարդ մահանում է բազմադեղակայուն տուբերկուլյոզից։ Ավելի ու ավելի շատ հիվանդություններ, ներառյալ՝ շնչառական ուղիների վարակիչ հիվանդությունները, սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունները և միզուղիների ինֆեկցիաները, անբուժելի են։ Կյանք փրկող բժշկական պրոցեդուրաները դառնում են շատ ավելի ռիսկային, իսկ մեր պարենային համակարգերը՝ էլ ավելի անվստահելի։
Աշխարհն արդեն իսկ զգում է տնտեսական և առողջական հետևանքները, քանի որ կարևորագույն դեղամիջոցները դառնում են անարդյունավետ։ Առանց բոլոր եկամտային կատեգորիաներում գտնվող երկրների կողմից ներդրումների՝ ապագա սերունդները բախվելու են հակամանրէային դեղերի նկատմամբ անվերահսկելի կայունության աղետալի ազդեցություններին։
Ընդունելով, որ մարդու, կենդանիների, սննդամթերքի ու շրջակա միջավայրի առողջ լինելը սերտորեն փոխկապակցված են, զեկույցը համակարգված ու բազմոլորտ մոտեցման կոչ է անում։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...