18:16 30.04.2019
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր կայքում հայտարարություն է տարածել «Վրաստանի իշխանությունների և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ»։
Դիմում-հայտարարության մեջ ներկայացված է 5 կոչ վրաստանյան իշխանություններին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված թբիլիսյան միջոցառումների հետ:
«Ալիք մեդիա»-ում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Վրաստանում գործող օրենսդրության համաձայն «Վրաստանի hայ համայնքը» այս տարի ևս քաղաքային իշխանություններին տեղեկացրել է Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրած հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու մասին»,-ասված է հայտարարությունում:
Նաև նշվում է, որ ժամանելով ակցիայի համար նախատեսված տարածք, մասնակիցները ականատես են եղել «կրկեսի»՝ կազմակերպված Թուրքիայի դեսպանության կողմից:
«Այս ամենի հետևանքով Վրաստանի hայ համայնքը զրկվել է Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից, այն է՝ նախապես հայտարարված միջոցառումն անցկացնել ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով»,- ասված է «Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարությունում:
ՀԿ-ն ի դիմումի մեջ առանձնացնում է նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատան կողմից միջոցառման կազմակերպմանը:
ՀԿ-ի կոչերը ներկայացնում ենք անփոփոխ.
Ա․ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019 թվականի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։
Բ․ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել՝ թույլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել «Վրաստանի հայ համայնք»-ի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։
Գ․ Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։
Դ․ Վրաստանի կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության համար։
Ե․ Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը։
Հիշեցնենք, ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախաձեռնությամբ վիրահայերը բողոքի ցույց անցկացրին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս անգամ, սակայն, ցույցն ուղեկցվում էր Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված համերգով, ինչը «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպանը համարեց խաղաղության ուղերձ։
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
21:15 18.06.2025
Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրելԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...