12:56 02.05.2019
«Երբ մենք ելնում ենք թիվ մեկ քաղաքական ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալու, մենք ոչ թե ավելի շատ մտածում ենք, թե ինչպիսի իրավաքաղաքական գնահատական կտրվի մեր երլույթներին կամ ինչպիսի մասնագիտական, այսպես ասած, փորձաքննություն կանցնեն մեր ելւոյթները, այլ այդ օրը երեկոյան խուլիգանների կողմից ինչպիսի հայհոյանքներ ենք շալակելու»,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը հարց բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգհամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նաև նշեց.
«Իմ կարծիքով` այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում, եթե կեղծ օգտատերի էջերից հնարավոր չէ պարզել, այլ բանը հասել է նրան, որ իսկական անձինք ամենավերջին հայհոյանքներ են քաղաքացիները հնչեցնում պատգամավորների նկատմամբ, ու իմ կարծիքով, նորմալ չէ, որ իրավապահ մարմինները անգործություն են դրսևորում սա նկատմամբ»:
«Համացանցային հարձակումները տհաճ են ցանկացած պաշտոնյայի համար, իմ գնահատականը` սա անընդունելի վերաբերմունք է, ձեր գնահատականների հետ համաձայն եմ, որ իրավապահ մարմինները անգործություն են դրսևորում, իրիավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում չեզոքություն են դրսևորում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել: Հայհոյանքը խուլիգանություն դիտարելու օրինակ որևէ տեղ չեմ հանդիպել, բայց դա դասական վիրավորանքի դրսևորում է, հիմա կարծում եմ, որ դուք ոչ թե պետք է մտահոգություն բարձրացնեք, քրեականացնեք վիրավորանքը և մենք` իրավապահ մարմիններս, ձեր ասած անգործությունը չդրսևորենք, և բոլոր դեպքերում գնանք, փորձենք բացահայտել, ենթարկենք պատասխանատվության: Օրենսդրական այսօրվա կարգավորումը հնարավորություն չի տալիս, այ, եթե սպառնալիքներ, սպանության կամ առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներ կպարունակեն, անգործություն չենք դրսևորի»,- պատասխանեց Արթուր Դավթյանը:
Գևորգ Պետրոսյանը արձագանքեց, որ ինքը մտադիր է նման նախաձեռնությամբ հանդես գալ, բայց չհամաձայնեց դատախազի հետ, որ այսօրվա օրենսդրական պայմաններում հնարավոր չէ.
««Ավանակ», «անգրագետ». սա է վիրավորանք, բայց խոսքը սրա մասին չէ, այլ բացահայտ հայհոյանքների: Չի կարելի վիճարկել, որ այստեղ կա հասարակական կարգի կոպիտ խախտում, ո՞րն է այստեղ տարընկալումը, հասարակական կարգ է նաև սոցիալական կայքում շփումը: Եթե մեկին ասում է էսինչի տղա կամ էնինչ, չեմ կարող կրկնել, և վատն այն է, որ մենք` պատգամավորներս, հարգելի´ պարոն Դավթյան, եթե արձագանքեք, անմիջապես վազում են ՀՔԾ ու դիմում ներկայացնում, թե պատգամավորը դրսևորել է ոչ հարիր վարքագիծ»:
«Խուլիգանության համար կարևոր չէ խուլիգանության հարկերի քանակը, իրավիճակ կա, որ ավանակն էլ խուլիգանություն լինի, իրավիճակ կա, որ բազմահարկ հայհոյանքն էլ կարող է խուլիգանություն չլինել, խուլիգանությունն այն է, որ կոնկրետ անձի է ուղղված»,- արձագանքեց Դավթյանը:
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...
13:53 18.06.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքըԻրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...
13:45 18.06.2025
Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...
13:41 18.06.2025
ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումըԱզգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...
13:35 18.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ...
13:27 18.06.2025
Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի. վարչապետԿարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-գրել է վարչապետը: ...