19:52 04.05.2019
Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է Շիրակի մարզի 21 գյուղերի վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով:
Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն ավարտված է, հիմա հերթը հասել է Գյումրի – Բավրա ճանապարհին: Հողերի օտարման ենթակա 21 գյուղերի թվում է նաև Ախուրյանի տարածաշրջանի Արևիկ գյուղը: Երեկ ծրագրի աշխատանքային խումբը հանդիպել է գյուղացիների հետ, ներկայացրել են օտարման ու վաճառքի պայմանները։
Արևիկցիները հանրային լսման էին եկել իրենց հողակտորների սեփականության վկայարաններով ու փաստաթղթերով։ Իսկ վարելահողերի խնդիրն էլ վերաբերում էր գյուղի 160 ընտանիքների, որոնց հողակտորներով անցնելու է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հողի եկամտով ապրող մարդիկ էլ մայրաքաղաքից եկած աշխատանքային խմբին ամեն կերպ փորձում էին բացատրել, թե այդ վարելահողերը ճանապարհի համար զիջելու դեպքում ինչ կկորցնեն, նաև պահանջում վերցրած հողի դիմաց հողով փոխհատուցում`գյուղի մեկ այլ հատվածում։
«Հաշվի առնելով ծայրահեղ դեպքերը, որ գյուղացին իր ամբողջ հողատարածքը կորցնում է, կարելի է հողը հողով փոխարինել», – առաջարկել է արևիկցի Թեղո Մելոնյանը:
«Ծրագիրը չի նախատեսում հողի դիմաց հողով փոխհատուցում, նման պրակտիկա ոչ եղել է, ոչ էլ ծրագրով նախատեսված է»,- պարզաբանել է հողերի օտարման և տարաբնակեցման հարցերով մասնագետ Արուս Հարությունյանը։
Աշխատանքային խմբի անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք համայնքն ունի՞ պահուստային հողակտորներ, որոնք անհրաժեշտության կամ վիճահարույց հարցերի դեպքում հնարավոր կլինի բաժանել գյուղացիներին։ Արևիկ գյուղի վարչական ղեկավարը միանգամից բացասական պատասխան տվեց` ասելով, թե գյուղի պահուստային հողակտորներն օգտագործման ենթակա չեն։
«Բոլորդ էլ գիտեք, որ 40 հեկտար վարձակալական հողեր ունենք, որի 20 հեկտարը բոլորիդ էլ անվճար, առանց մրցույթի տանք, չեք մշակի, տեղերը գիտեք։ Տակը մնաց 20-25 հեկտար, որոնք անբարենպաստ վայրերում են գտնվում`սարի վրա»,- ասել է Արևիկի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը։
Գյուղացիներին հետաքրքրեց, թե համարժեք փոխհատուցումն ինչպես ու ինչ կարգով է լինում, առաջանահերթ հարցերից էր, թե հողերի օտարման դիմաց ինչ գին է առաջարկվելու մեկ քառակուսի մետրի համար։ Մասնագետները կոնկրետ թիվ չնշեցին` բացատրելով այսպես՝ հողակտորների գնահատման չափորոշիչները փոփոխական են ու կախված են անշարժ գույքի շուկայից։
«Կատարվելու է անշարժ գույքի, ինչպես նաև դրա վրա առկա բոլոր բարելավումների` թե մշակաբույսերի տեսքով, թե շենք-շինությունների տեսքով, շուկայական արժեքի գնահատում, որից հետո հողամասերի դեպքում դա համեմատվելու է տվյալ տարածաշրջանում կադաստրային արժեքի հետ, այս պարագայում երկու արժեքներից որն ավելի բարձր կլինի, փոխհատուցվելու է այդ արժեքով, գումարած 15 տոկոս», – հողի արժեքի գնագոյացումն այսպես է ներկայացրել «Արցախճան ինստիտուտ»-ի աշխատակից Կառլեն Գևորգյանը:
Իրենց բարձրակարգ հողակտորները չկորցնելու համար արևիկցիներն աշխատանքային խմբին առաջարկեցին տարբերակ: Տարիներ առաջ Հյուսիս – հարավի հին նախագծով Գյումրին շրջանցող ճանապարհ արդեն կառուցվել էր ու կրկին Արևիկ գյուղի հողակտորների հաշվին: Հետո շինարարությունը դադարեցվել է նախագծային փոփոխությունների անհրաժեշտության պատճառով: Գյուղացիներն առաջարկեցին այդ ճանապարհը վերագործարկել, այդ դեպքում գյուղի բերիի հողերը կորցնելու վտանգ չի առաջանա։
«Ընդհանուր կոնցեպտը բնակավայրերը շրջանցելն է, որ բնակավայր չմտնի։ Գյումրին էլ շատ կցանկանար, շատ են ուզեցել, բարձրացրել են այդ հարցը, ուզեցել, որ ճանապարհը քաղաքի միջով գնա, բայց ոչ, պատասխանը միանշանակ ոչ է», – պարզաբանել են աշխատանքային խմբի անդամները։
Հյուսիս – հարավի 5-րդ տրանշի հատվածի կառուցման համար արդեն 7 նախագիծ է փոխվել, և հաստատված 7-րդով ճանապարհն անցնելու է գյուղացիների բերրի հողերով, այլ տարբերակ չի քննարկվում: Գյուղացիների հետ հանդիպումն էլ ավարտվեց այսպիսի արդյունքով. տնտեսությունների մեծ մասը համաձայնեց առաջարկվող պայմաններին, բնակիչների հողակտորների սեփականության վկայականները լուսանկարվեցին, որից հետո մասնագիտական խումբը կկատարի հողերի չափագրման ու գնահատման աշխատանքներ: 21 գյուղերում հողերի օտարման գործընթացը մինչ տարեվերջ նախատեսված է ավարտել:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...