20:00 06.05.2019
Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում է «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Դրանում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և Երևանի ենթակայության որոշ կազմակերպությունների կառուցվածքների օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների և հիշյալ կազմակերպությունների, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող գործառույթները:
Վերոհիշյալ ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվում է Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում և հաստիքացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, հաշվի առնելով սպորտի և երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը, միավորվել են սպորտի և երիտասարդության հարցերի բաժինները, ինչպես նաև զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվել է քարտուղարությունից և դարձել առանձնացված բաժին:
Երևանի Ավան, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններն առաջարկել են վերամիավորել կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինները, իսկ Նոր Նորք վարչական շրջանը նաև կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման ու քաղաքաշինության և հողօգտագործման բաժինները, ինչպես նաև վերանվանել եկամուտների հաշվառման և հավաքագրման ու ֆինանսական բաժինները` համապատասխանաբար եկամուտների հաշվառման, հավաքագրման և վերլուծության ու ֆինանսաբյուջետային բաժինների: Հիշյալ բաժինների միավորումը պայմանավորված է դրանց գործառույթների փոխկապակցվածությամբ:
Իսկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից առաջարկվել է առանձնացնել առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը` ստեղծելով առևտրի և սպասարկումների ու գովազդի բաժիններ, որը պայմանավորված է հիշյալ ոլորտների գործառույթների և կանոնադրական խնդիրների էական տարբերությամբ, որն իր հերթին կբարձրացնի արտաքին գովազդի ոլորտում վերահսկողությունը և աշխատանքների արդյունավետությունը:
Օպտիմալացման գործընթացի շրջանակներում իրականացվող փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի համակարգում (քաղաքապետարան և ենթակա կազմակերպություններ) նախատեսվել է 62.5 հաստիքային միավորի կրճատում` ամսական 3624.8 հազ. դրամ աշխատավարձի ֆոնդով: Երևանի ենթակայության կազմակերպություններում առաջարկվում է կրճատել 169 հաստիքային միավոր (ամսական 21135.3 հազ. դրամ): Կրճատում է նախատեսված նաև Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակում:
Վերոհիշյալ փոփոխություններով պայմանավորված վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 231.6 մլն դրամի չափով:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...