18:05 06.05.2019
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աղմկոտ պատմության հեղինակը Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանն է, որն «անձնական թշնամանք ունի», չնայած այն հանգամանքին, որ հողատարածքը Բյուրական համայնքի տարածքում չէ, Օրգովի տարածքում է գտնվում:
«Սա բարձրացված աղմուկ էր, արհեստական բարձրացված աղմուկ մեր համայնքի ղեկավարի կողմից: Ի՞նչի համար: Էս աղմուկն առաջացել է իմ աշխատանքային գործունեության հետևանքով: Մենք պատրաստ են օրենքի տառի, կետի համապատասխան շարժվել: Տարածքը ժառի վրա է, համոզված եմ` հնագետները հաստատելու են, որ այդ տարածքում որևէ բան չկա: Կա չարակամություն, չկամություն, որովհետև ես 2015 թվականին դատական հայցով մտել եմ դատարան: Թույլ էր տվել, որ հուշարձանի հարակից տարածքում բնակիչները տաղավար կառուցեին: Դատը շահել ենք:
Երկրորդ` անցած տարի Հայրենական պատերազմի հուշարձանի վրա, գյուղապետի թույլտվությամբ, դրվել է մի հուշաքար, որն ընդհանրապես կապ չունի Հայրենական պատերազմի հուշարձանի հետ: Օրենքն ասում է՝ հուշարձանի պահպանության տարածքում, եթե կատարվում են բարեկարգման, գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ, պետք է լինի լիազոր մարմնի թույլտվությունը: Ես գրություն եմ գրել համայնքի ղեկավարին, որ եթե հուշաքար եք տեղադրում, դիմե´ք նախարարություն, թող ձեզ տան համապատասխան թույլտվություն:
Քրեական գործ է հարուցվել և, ցավոք, ես երեկ ստանում եմ գործի կարճման որոշում: Խնդրում եմ, որ մեր մշակույթի նախարարությունը նման հարցերով զբաղվի: Իսկական վրեժխնդրություն է իմ հանդեպ»,- հայտարարել է Մանուկ Մանուկյանը:
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...