13:22 07.05.2019
«Մեր հանդիպումները Քաղաքաշինության կոմիտեի հետ անց են կացվել, հանգել ենք այն եզրակացության, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում եղած մարզադպրոցը նորոգվելու է: Քանի որ պարապողներն այնտեղ շատ են, նոր մարզադպրոցում մարզվելու են ավագ տարիքային խմբի մարզիկները, իսկ հին մարզադպրոցում կմարզվեն կրտսեր տարիքի երեխաները:
Այժմ գործող մարզադպրոցը պետք է նորոգվի համայնքային բյուջեից, և այնտեղ նախահաշվարկներն արդեն արված են: Մյուս տարվանից կսկսվեն նորոգման աշխատանքները, գումարները նոր մարզադպրոցի համար կհատկացվեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Քաղաքապետարանն ավագանու որոշմամբ կհատկացնի նաև տարածք: Նոր մարզադպրոցի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 480 մլն դոլար: Փաստորեն կունենանք Արթուր Ալեքսանյանի անվան երկու մարզադպրոց»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել նախարարի պաշտոնակատարին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության կամ գործողի նորոգման հարցը լուծելու վերաբերյալ:
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...
17:25 17.05.2025
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...
17:15 17.05.2025
Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմԴամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...
17:05 17.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհըՄայիսի 17-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան […] ...