00:25 09.05.2019
Կալիֆոռնիայի ծովածոցի ափամերձ հատվածում ընդամենը երկու ամիսների ընթացքում 9 սատկած կետ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ անցած տարիների համեմատ, ծովային այս կաթնասունների անկման ծավալներն աննախադեպ աճել են: Մասնագետները տեղի ունեցածը անոմալ երևույթ են անվանել:
«Սա շատ անբնական է: Սովորաբար, տարեկան կետերի՝ 1-3 անկման դեպք է գրանցվում: Սա արդեն 3 անգամ ավելի է, ընդ որում` ընդամենը 2 ամսում»,- ասել է ծովային կաթնասունների կենտրոնի պաթոլոգ և ավագ գիտաշխատող Փաթրայգ Դյուինյանը:
Աղբյուրը հայտնում է՝ կետերի անկման երկու տարբերակներ են ներկայացվել: Մասնագետները եզրակացրել են, որ կաթնասունները կարող էին սատկել նավերի հետ բախման ու քաղցած մնալու հետևանքով: Նշվում է, որ կետերից 4-ը չի դիմացել քաղցին, իսկ 4-ի անկման պատճառը նավերի հետ բախումն է եղել: Վերջին՝ 9-րդ կենդանու անկման պատճառն անհայտ է մնացել:
Պարզվել է, որ այս կետերը նախորդ տարի եղել են Ալյասկայում, բավականաչափ սնունդ չգտնելու պատճառով չեն կարողացել ճամփորդության համար անհրաժեշտ ճարպի պաշարներ կուտակել օրգանիզմում:
1/2: The Marine Mammal Center confirms a dead gray whale washed ashore early this morning at Ocean Beach in San Francisco. Our scientists & partners plan to perform a necropsy, or animal autopsy, tomorrow in an attempt to determine the cause of death. 📸 Credit Sarah Maria Curran pic.twitter.com/6sDhSnhz8H
— The Marine Mammal Center (@TMMC) May 6, 2019
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...