Թանդիլյանը դեմ է բանկային գաղտնիքները քննիչի մեկ գրությամբ բացահայտելուն․ դա կխաթարի բանկային կայունությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Թանդիլյանը դեմ է բանկային գաղտնիքները քննիչի մեկ գրությամբ բացահայտելուն․ դա կխաթարի բանկային կայունությունը

14:29 10.05.2019

Խորհրդարանում գլխավոր դատախազության 2018 թվականի հաղորդման քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը դեմ հանդես եկավ դատախազության այն պնդմանը, թե բանկային հաշիվների մասին տեղեկությունը պետք է հնարավոր լինի ստանալ նաև այն դեպքերում, երբ անձը դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չէ։

Թանդիլյանը պարզաբանեց, որ բանկային գաղտնիքի մասին կարգավորումները դեռ 1996 թվականից են ընդունվել ու գրեթե չեն փոփոխվել, ինչի շնորհիվ էլ բանկային համակարգը կայուն է։ Պատգամավորը բացատրեց, որ եթե վաղը բանկային գաղտնիքը բացել հնարավոր լինի քննիչի ընդամենը մեկ գրությամբ, ապա ավանդատուներն ու ներդրողներն ուղղակի բանկերից կհանեն իրենց միջոցները, ինչն ամբողջ համակարգի կայունությունը կխաթարի։

«Այսօր բանկային համակարգում առկա է մեկ միլիոնից ավելի բանկային հաշիվ, և մի քանի հարյուր հնարավոր գործերի համար ամբողջ համակարգի կարգավորումը փոխելը համարում եմ ուղղակի անթույլատրելի»,- ասաց Թանդիլյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP