ԱԻՆ-ը սողանքային մեծ վտանգ է տեսնում Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԻՆ-ը սողանքային մեծ վտանգ է տեսնում Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհին

14:44 10.05.2019

Կառավարության նիստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում  կատարելու համար:

Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Նշված հատվածը  հագեցած է մեքենանաերի մեծ ինտենսիվությամբ: Սողանքային սկարպից դուրս, սարահարթի հարավարևմտյան եզրին գտնվող տեղամասում առկա են խոշոր, խիստ մասնատված ու անկայուն ժայռային բլոկներ՝ անջատված միմյանցից 10-15 սմ ճեղքերով: Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել` վտանգելով լանջի ստորոտով անցնող միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը:

Միաժամանակ, Լոռու մարզի Մարց-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ակտիվացած սողանքը սպառնում է ստորոտով անցնող, Աթան համայնքը արտաքին աշխարհին կապող միակ Մ-6 հանրապետական ավտոճանապարհի երթևեկությանը, որի փակվելու դեպքում Աթան համայնքը կունենա մեծ խնդիր: Մոտ 200 մետր երկարությամբ, 120 մետր լայնությամբ և 42 մետր բարձրությամբ անտառածածկ սողանքային մարմինը սկարպի հատվածում առանձնացել է լանջից մինչև 1 մետր: Սարալանջի վրա առկա են բազմաթիվ ճեղքեր, որոնց խորությունները հասնում են մինչև 6 և ավելի մետր, առկա են նաև թեքված և արմատախիլ եղած ծառեր:

Հաշվի առնելով ստեղծված վտանգավոր  իրավիճակը՝ Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու,  բնակչությանը, ինչպես նաև երթևեկությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում վերոնշյալ 2 տեղամասերում լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացնել ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական  հետազոտություններ՝ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Դրա համար նախարարությունը խնդրել է բյուջեից հատկացնել 4.440.000 մլն դրամ, Մարց-Աթան համայնք տանող հանրապետական ավտոճանապարհի համար 5,088,000 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել, թե ինչու մինչև հիմա ուսումնասիրություններ չեն արվել, մանավանդ այն պարագայում, որ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին կապիտալ աշխատանքներ կատարվում են: Միևնույն ժամանակ, վարչապետը անհետաձգելի է համարել անվտանգության մակարդակի բարձրացումը նշված ճանապարհահատվածներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

16:43 01.08.2025

53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահում

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

16:38 01.08.2025

Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

16:30 01.08.2025

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

16:25 01.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

16:07 01.08.2025

Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել Շվեդիայում

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

16:02 01.08.2025

Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիր

Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...

BACK_TO_TOP