16:58 10.05.2019
Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»: Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի համաձայնությունը ձեռք են բերում Վրաստանի ռազմավարական գործընկերներ Թուրքիան ու Ադրբեջանը՝ առանց Վրաստանի:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կարծում են, որ Վրաստանը խաղից դուրս է մնացել Ռուսաստանի պահանջով: Իսկ ընդդիմությունում կարծում են, որ տարածաշրջանում արդեն Վրաստանի հետ հաշվի չեն նստում, հակառակ դեպքում նմանատիպ ռազմավարական ծրագրի հուշագիր առանց Թբիլիսիի չէր ստորագրվի:
«Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն ԱՄՆ դոլար:
Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ ծրագրին որևէ այլ երկրի մասնակցությունը կարող է տեղի ունենալ միայն երեք երկրների (Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի) համաձայնությամբ։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...