01:00 15.05.2019
Ընդդիմությունը մեղադրել է իշխող կուսակցությանն ու լոբբիստներին` վրացի ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ձախողելու մեջ: «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը ձեռք է բերել «Վրացական երազանքի» և նրանց վարձու լոբբիստների միջև գաղտնի նամակագրության գաղտնազերծված սկանդալային բնույթի փաստաթղթեր:
Գրագրությունը բաղկացած է 600 փաստաթղթից: «Ռուսթավի -2» ՀԸ-ն աստիճանաբար վերծանում է դրանք ու հրապարակում: Դրվագներից մեկը կապված է ընդդիմության դեմ միջազգային մասշտաբով սև PR-ի քարոզչության պլանավորման հետ:
Ըստ այդմ, 2016 թ. իշխող թիմը և նրա լոբբիստները «սև» քարոզարշավ էին կազմակերպել Գիգի Ծերեթելիի դեմ, որի թեկնածությունն առաջադրված էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Աղբյուրի համաձայն՝ իշխող կուսակցությունն ու նրա լոբբիստներն անհանգստացած էին այն հանգամանքով, որ ընդդիմադիր գործիչը կարող էր դառնալ ազդեցիկ կազմակերպության նախագահ:
Նրանք ցանկացած գնով փորձում էին ձախողել այդ ընտրություններն ու թույլ չտալ Ծերեթելին ընտրվել վերոհիշյալ պաշտոնում, այն էլ 2016թ․ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնցում ԵԱՀԿ-ն ավանդաբար գլխավոր դիտորդն է։
Ընդդիմադիր ՀԸ-ի պնդմամբ՝ իշխող կուսակցության ու նրանց լոբբիստների գրագրությունում խոսվում է այն մասին, որ Ծերեթելիի ընտրության դեպքում նրա դիրքորոշումը կօգտագործվի իշխանության դեմ, երբ կարող է հարվածի տակ հայտնվել, ոչ միայն իշխող կուսակցությունն, այլև դրա նախագահ Իվանիշվիլին:
Գաղտնազերծված նամակագրության մեջ շրջանառվում են իշխող կուսակցության ներկայիս ենթակառուցվածքների նախարար, նախկին փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի, ինչպես նաև ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի անունները: Հենց նրանք են այս բովանդակության նամակների հասցեատերերը:
2016 թ. Գիգի Ծերեթելին, իրոք, չի ընտրվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Նրա ընտրությանն ամենից շատ հակառակվում էր «Վրացական երազանքն» ու ռուսական պատվիրակությունը:
Վերջնական արդյունքում՝ Գիգի Ծերեթելին ընտրվեց ու դարձավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Նրա խոսքերով՝ իր դեմ իրականցվող սև քարոզարշավն, այդուամենայնիվ, կարճաժամկետ արդյունք է տվել:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...