11:38 15.05.2019
2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է:
Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում. 12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ,10 դեպք՝ կրթության ոլորտ, 1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ, 1 դեպք՝ զորակոչային ոլորտ,1 դեպք՝ բանկային ոլորտ, 1 դեպք՝ առողջապահության ոլորտ: 2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ: Քրեական հետապնդման ենթարկվող նշված բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին (մեկի դեպքում՝ այս խափանման միջոցը կիրառվել է նախնական կալանքը փոփոխելու արդյունքում):
Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող այլ քրեական գործերով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ համաներման ակտի կիրառման, ինչպես նաև մեղադրյալների կողմից գործուն զղջալու հիմքով: Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը:
Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերևույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ:
2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...
14:17 17.07.2025
Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...