19:51 15.05.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել:
Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավացման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։
Այդ նորարարություններին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր փորձագետ Հարություն Մնացականյանի հետ այցելել էր Սիփանիկ համայնք։ Նրանք շրջել են ջերմատանը, զրուցել ֆերմերի հետ։
Այժմ ջերմատան ընդհանուր մակերեսը 1000 քմ է, որից 500 մ-ի վրա ֆերմերը լոլիկ է աճեցնում, իսկ մյուս հատվածում՝ վարունգ, մեկ քմ-ից մոտ 40 կգ լոլիկ և 50 կգ վարունգ է ստանում։ «Ես արդեն հարմարվել եմ Հայաստանի պայմաններին, որ քիչ ֆինանսներով կարելի է շատ գործ անել»,- պատմում է նա։ Ցրտից պաշտպանելու հատուկ համակարգի շնորհիվ էականորեն կրճատել է ջեռուցման ծախսերը, իր խոսքով՝ օրական 15 000 դրամի փոխարեն ընդամենը 3000 դրամ գազի վճար է մուծում։ Ամռան շոգն Արտակի ջերմոցին նույնպես վնաս չէ։
Իր ստեղծած խոնավացման համակարգի միջոցով, որը գետնի տակից սառը ջուրը քաշում է և փչում ջերմոցի վրա՝ մոտ 10 աստիճանով կարողանում է սառեցնել օդը։ Հրաժարվել է թունաքիմիկատներից, թռչող վնասատուների դեմ պայքարի իր միջոցն է գտել՝ սովորական էլ. լամպով փոքրիկ ինքնաշեն սարքը դեպի իրեն է գրավում թիթեռներին ու միջատներին, իսկ օդափոխության համակարգի միջոցով դրանք հավաքվում են ցանցի մեջ։ Եթե 100 քմ վրա մեկ հատ նման սարք տեղադրվի, ապա պայքարի այլ միջոցների կիրառության անհրաժեշտություն չի լինի՝ վստահ է ջերմոցատերը։ Վնասատուների դեմ պայքարի մեկ այլ միջոց է ստերիլ գոմաղբի օգտագործումը։
Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, վստահեցնում է՝ շուրջ 5 անգամ խնայողություն է ունենում, խնայում է նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը. այգին ոռոգելիս լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա՝ պարզապես բացում է ջրի ծորակն ու անցնում այլ գործերի։
Ֆերմերը շուտով պատրաստվում է բերքահավաքի։ Բերքի իրացման խնդիրներ չունի, որակը բարձր է, պահանջարկը՝ մեծ։ Եթե նախորդ տարի ուրիշ ֆերմերների վարունգը 20 դրամով էին մթերում, իր աճեցրածն իրացրել է 100-120 դրամով, լոլիկի ինքնարժեքը ձմռանը կազմում է ընդամենը 100 դրամ:
Հետագայում Արտակ Ղարանլղցյանը նախատեսում է ջերմոցը վերածել օրինակելի ջերմատնային տնտեսության:
«Ուրախ եմ, որ մեր երկրում ապրում են նման քաղաքացիներ, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Ձեզ նման ֆերմերները հասնեն հաջողության: Հուսով եմ, որ այս ջերմոցը մի քանի տարի անց օրինակելի տնտեսություն կդառնա և վստահ եմ, որ Ձեր գաղափարները կհետաքրքրեն և կոգեշնչեն մյուս ֆերմերներին ևս»,- նրա հետ զրույցում նշել է Արտակ Քամալյանը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...