Ի՞նչ նոր ցուցադրություններ կարելի է տեսնել այսօր. զրույց Գևորգ Օրբելյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Ի՞նչ նոր ցուցադրություններ կարելի է տեսնել այսօր. զրույց Գևորգ Օրբելյանի հետ

15:29 18.05.2019

Այսօր ո՞ր թանգարանները նոր և բացառիկ ցուցադրություններ կունենան, ինչպիսի՞ն է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանում անցկացվող Թանգարանային գիշերվա հանդեպ, և ի՞նչն է առանձնացնում հայաստանյան թանգարանները միջազգային թանգարաններից:

SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ.

«Թանգարանների եվրոպական գիշերն ամենահայտնի տոներից մեկն է, երբ թանգարաններն աշխատում են մինչ կեսգիշեր, իսկ Հայաստանն այս ակցիային միացել է 2002 թ-ից: Թանգարանների գիշերը մեզանում մեծ ոգևորությամբ է ընդունվել, և բոլորը սպասում են այս միջոցառմանը»:

Գևորգ Օրբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զբոսաշրջիկները ևս մեծ հետաքրքրությամբ սպասում են այս օրվան.

«Երևանի տուրիզմի տեղեկատվական կետերում արդեն իսկ շատ զբոսաշրջիկներ (հիմնականում ռուս) մոտեցել և  հարցրել են ծրագրերի մասին, մեր անձնակազմն իրենց օգնում է, ուղղորդում է, թե որ թանգարաններում ինչ ծրագրեր կան: Տուրիզմի տեսակետից այն հետաքրքիր միջոցառում է, քանի որ գիշերն ավելի խորհրդավոր է, թանգարանները փորձում են մաքսիմալ հետաքրքիր ներկայացումներով, նոր ստեղծարարական միջոցներով թանգարանները հանրահռչակել և հասու դարձնել թե՛ քաղաքացիներին, թե՛ զբոսաշրջիկներին»:

Մեր այն հարցին, թե ո՞ր ցուցադրություններն արժե տեսնել այս տարի, Գևորգ Օրբելյանը նշեց, որ «Էրեբունի» պատմագիտական արգելոց – թանգարանում լինելու է նետաձգության միջոցառում, «Երևանի պատմության» թանգարանում գորգերի բացօթյա ցուցադրություն կլինի, և այս գորգերի միջոցով ներկայացվելու է զարդարվեստի պատմությունը:

Գևորգ Օրբելյանի խոսքով՝ տարբեր թանգարաններում տարբեր ձևաչափերով հետաքրքիր ցուցահանդեսներ կան, օրինակ` այս տարի նշվել է Հովահննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150- ամյա հոբելյանը, և այս թանգարաններում ևս հետաքրքիր միջոցառումներ կան:

Այն հարցին, թե ինչո՞վ է առանձնանում մեր երկրում առկա թանգարանային մշակույթը, Գևորգ Օրբելյանը պատասխանեց.

«Շատ երկրներում ցուցահանդեսների տարբեր ձևաչափեր տեսել ենք, մեզ մոտ հանրությունը շատ մեծ սպասում ունի այդ օրը թանգարան այցելու: Այդ օրը թանգարան այցելելը կարծես մոդայիկ և թրենդային բան է դարձել: Եթե դրսում մարդիկ ուղղակի սիրում են, այցելում և ծանոթանում են, թանգարանների դերը բարձր է որպես կրթական, ժամանցի կենտրոններ, մեզ մոտ այդ ամենն ավելի թույլ է, սակայն թանգարանային գիշերվա սպասումը շատ մեծ է: Այդ իսկ պատճառով թանգարանների տնօրենները, աշխատակիցները փորձում են այդ օրերին Հայաստանում այնպիսի բաներ ստեղծել, որ գրավիչ կլինի և ազդակ կհանդիսաա, որպեսզի թանգարանները միշտ լեփ – լեցուն լինեն»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

BACK_TO_TOP