00:01 21.05.2019
Այս տարվա հունվար ամսին Եկատերինբուրգի հրդեհված տներից մեկից 3 երեխայի փրկած, ազգությամբ հայ Գևորգ Ավետիսյանը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է Եկատերինբուրգի «Комсомольская правда»-ն:
Հաղորդվում է, որ նա կալանավորվել է ծեծկռտուքի հետևանքով մարմնական ծանր վիրավորում հասցնելու մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին:
«Տեղի է ունեցել կոմֆլիկտ, ինչի հետևանքով Ավետիսյանը և Օղլի ազգանվամբ նրա ընկերը մարմնական ծանր վնասվածք են հասցրել տուժողին:Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու հարվածել տղամարդու ուսին, որը փորձելով խուսափել մարմնական վնասվածքից՝ վազել է փողոցի երկայնքով, բայց Ավետիսյանը և Օղլին հասել են տղամարդուն: Օղլին ոտքի 6 հարված է հասցրել տուժողի որովայնին ու կրծքին, իսկ Ավետիսյանը՝ մոտ 10 հարված նրա մեջքին»,- գրում է աղբյուրը:
Ծեծի ենթարկված տղամարդու մոտ հայտնաբերվել է 11 ողի կոտրվածք, թոքերի վնասվածք, ինչը համարվում է առողջությանը հասցված ծանր վնաս:
Հաղորդվում է, որ Ավետիսյանի դեպքում դատարանը հաշվի է առել Ավետիսյանի կողմից փրկված երեխաների հարցով հանրային կարծիքը, ինչը մեղմացուցիչ հանգամանք է դարձել: Նշվում է, որ Օղլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխայի հետ բնակարանից դուրս են անում։
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...