Պետք է որոշենք, որ սա չի կրկնվելու, կամ իմանանք, որ լավ բան չենք անում. Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Պետք է որոշենք, որ սա չի կրկնվելու, կամ իմանանք, որ լավ բան չենք անում. Մանե Թանդիլյան

13:10 22.05.2019

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց՝ իրականում իսկապես սպասում էր, թե ինչպիսի լուծում է ի վերջո կառավարությունը գտնելու վատթարացող նորմի կիրառման առումով:

«Հարկային օրենսգրքի փոփոխության նախադեպը, որով ընտրովի փոփոխություն ենք անում՝ վատթարացնող նորմը ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար, կարծում եմ՝ իսկապես շատ վատ նախադեպ է: Հետագայում ինչ ենք բացատրելու այլ տնտեսվարողներին, որ նման անհրաժեշտություն են ունենալու, այդ նորմը պարբերաբար ոտնահարելով կամ փոխելով՝ այս նորմը փորձելու ենք ժամանակից շուտ կիրառման մեջ դնել՝ ինչը շատ վատ հետևանք է ունենալու մեր տնտեսության համար»,- ասաց նա՝ նշելով, որ մնացած ներդրողները կամ տնտեսվարողները իմանալու են, որ կարելի է գնալ ԱԺ և ժամանակից շուտ ներդնել այս նորմը:

Թանդիլյանը շեշտեց՝ ինքնին նախադեպը ներդրումային աուրայի համար բացասական է լինելու, ուստի պետք է որոշեն կամ արձանագրեն, որ սա չի կրկնվելու, կամ իմանան, որ լավ բան չեն անում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը արձագանքեց, որ ներդրողները սրանից էլ ավելի կխրախուսվեն, քանի որ կհամոզվեն՝ ԱԺ-ն լսում է իրենց, հետամուտ է լինում, իրենց հարցերը լուծվում են: Սա, ըստ Սարգսյանի, լավ ազդակ է այլ ներդրողների համար, որ կարող են պատկերացնել՝ կառավարությունը, ԱԺ-ն պատրաստ են օրենսդրական դաշտում փոփոխություն անելով՝ ներդրումները պահպանել և իրենց համար մրցակցային դիրք ստեղծել:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ եթե հարկի դրույքաչափ փոխելու լինեին, կասեր, որ դեմ է այդպիսի փոփոխություն կատարելուն:

«Շահութահարկի դեպքում վեց ամիսն էլ է քիչ: Ասենք, ես իմ ներդրումը կատարել եմ՝ ակնկալելով, որ 5 տարի հետո պետք է հետ բերեմ ներդրումս, այդ 6 ամսվա ժամանակահատվածը միայն իրազեկվածության գործիք եմ պատկերացնում: Խնդրում եմ՝ ԱԺ-ն այս մոտեցումը հաստատի, անմիջապես ուղղակի գործողությունները հաստատի, մտահոգությունները հիմք ունեն, չեն կարող անհիմն համարվել, պետք է յուրաքանչյուր հաջորդ դեպքում շատ զգույշ լինենք»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP