18:06 27.05.2019
Այսօր Հայաստանի արդեն 5-րդ մարզում անցկացվեց ներդրումային համաժողով, որին մասնակցեց անձամբ վարչապետը։ «Իմ քայլը հանուն X մարզի» ձևաչափով անցկացվող համաժողովները՝ որպես կոնկրետ տարածքի զարգացմանը միտված քայլեր, ինքնին դրական է համարում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքերով՝ սրանք մի քանի հարց են լուծում.
Մարգարյանի խոսքերով՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից ներդրումների ոլորտի «խնդիրների խնդիրը» մեռյալ կետից շարժելն է։ Իսկ որ այդ ամենը մեռյալ կետում է, ակնհայտ է։
«Էս կարգի ծրագիրը, որ ամեն մարզի համար յուրօրինակ ձևաչափով և մասնակիցներով, այսպիսի շրջայցերը, համաժողովները իսկապես դրական են։ Ինչքան էլ կառավարության ուղղահայաց քաղաքականությունը էֆեկտիվ լինի, այնուամենայնիվ, տարածքային քաղաքականությունը ևս շատ կարևոր է, գուցե շատ ավելի կարևոր է, քան ուղղահայաց ինտեգրալ քաղաքականությունը»,- կարծում է Մարգարյանը։
Նախորդ տարվա փոփոխություններից հետո Հայաստանում արդեն 5 նման համաժողով է անցկացվել խոշոր մարզերում։
Ու եթե ներդրումների, տեխնոլոգիաների, ֆինանսների կեսից ավելին, գուցե 70 տոկոսը կենտրոնացված են Երևանում, ապա այս համաժողովները, ըստ տնտեսագետի, ապակենտրոնացման դեր են կատարում, ինչը շատ կարևոր է։
«Իսկ դրա համար կառավարությունը պետք է քաղաքականության համապատասխան գործիքակազմեր ունենա, ավելի դիֆերենցված մոտեցումներ ունենա, ավելի արտոնյալ պայմաններ առաջարկի ներդրողներին, որպեսզի մարդիկ խթաններ, շահագրգռություններ ունենան։ Միայն կոչերով, միայն համաժողովներով, միայն կոչերով ու հայտարարություններով չի լինի»,- ասաց Մարգարյանը։
Նրա պնդմամբ՝ ներդրումների տեսանկյունից մարզերը մարդկային ռեսուրսի խնդիր չունեն։ Ու թեև կենտրոնացում կա մայրաքաղաքում, բայց Հայաստանը փոքր երկիր է, ու մարդկանց տեղաշարժի հարց չկա։ Մարգարյանի խոսքերով՝ մարդկային ռեսուրսի խնդիր կարող էր լինել Ռուսաստանում կամ Կանադայում, բայց ոչ Հայաստանում։
Միևնույն ժամանակ, ըստ տնտեսագետի, բոլոր ուղղություններով էլ աշխատանքի կարիք կա, քանի որ պետք են ֆինանսներ, տեխնոլոգիաներ, շուկաներ. պետք է ներդրումային թափանիվն աշխատի։
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...