18:16 29.05.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը բարձրացրեց այս պահին Արագածավանում բողոքող հողօգտագործողների պահանջը:
«Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին ու պահանջում են ոռոգման ջրի գնի վերանայում: Որքանո՞վ է հիմնավորված նրանց պահանջը և ի՞նչ լուծումներ կան այս հարցի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Հարցին ի պատասխան` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ տեղեկացել է ճանապարհների փակվելու մասին:
«Երկու անգամ Ջրային կոմիտեի մեր գործընկերները գնացել են և տեղում քննարկել քաղաքացիների հետ հարցը, փորձել են լուծումներ գտնել»,- ասել է Պապիկյանը:
Հողօգտագործողների պահանջի հիմնավոր կամ չհիմնավոր լինելուն անդրադառնալով` նախարարն ասել է, որ ՀՀ-ում ջրօգտագործողների ընկերությունը ջուրը ստանում են ջրառից 1.01 դրամով և հանձնում են գյուղացուն 11 դրամով, բայց սա ընդամենը այդ ջրի սակագնի կեսն է, որովհետև մնացածը՝ 50 տոկոսը, սուբսիդավորում է ՀՀ-ն: Ըստ այդմ` ոռոգման ջրի միջինացված գինը կազմում է 22 դրամ:
«Ինքնահոս տարբերակով ստացված ջուրը մատչելի է, բայց խորքային հորերից մեխանիկական եղանակով ստացված ջուրը հաճախ տարբեր տեղերում 1 խմ-ի համար հասնում է մոտավորապես 150 դրամ, նույնիսկ ավելի: Այդ միջինացված գնից զատ, ՀՀ կառավարությունը իր տված սուբսիդիայով չի կարողանում այսօր բավարարել ջրօգտագործողների ընկերության և ընդհանրապես Ջրային կոմիտեների ծախսի ինքնածածկումը: Սա մեծ խնդիր է»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նաև նշեց, որ այս տարի մոնիթորինգ են անցկացնելու, որ իրենց կողմից վերահսկելի լինի ջրի ամբողջական հոսքը, որ կարողանան կառավարել ջրի արհեստական կորուստները: Հայտնի է նաև, որ հիմա պատկան մարմինները ստուգումներ են անցկացնում ջրային ընկերություններում, որոնց մի մասում հայտնաբերել են խախտումներ և հարուցվել են քրեական գործեր:
«Սա համալիր լուծում է պահանջում, իսկ արագածավանցիներին ես խնդրում եմ ուղղակի բացել ճանապարհը և քննարկումներն ու իրենց պահանջը տեղափոխել ՀՀ ջրային կոմիտե, որտեղ քննարկում կլինի, և եթե հիմնավորված են ու եղել են չարաշահումներ, ապա մենք կարող ենք դա քննարկել, հասկանալ: Իսկ եթե ուղղակի ցանկություն կա, որ այս փուլում ջրի սակագինը իջնի, ապա այս փուլում կառավարությունն ի վիճակի չէ ջրի սակագնի փոփոխություն կատարել, քանի որ մենք չենք կարող տեղայնական լուծումներ տալ»,- հավելեց Պապիկյանը:
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...