Ինձ չհաջողվեց Ձեզ համոզել, որ տնտեսական ցուցանիշներն անկում չեն ապրում․ Ավինյանը՝ Թանդիլյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Ինձ չհաջողվեց Ձեզ համոզել, որ տնտեսական ցուցանիշներն անկում չեն ապրում․ Ավինյանը՝ Թանդիլյանին

19:26 29.05.2019

Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։

Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր ու ժամանակացույցեր են կազմվում այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Ավինյանը վստահություն հայտնեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այդ տարվա հանրային կապիտալ ներդրումները շեշտակի կաճեն։

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, Ավինյանն ասաց, որ այդտեղ անկում չկա։ Սակայն Թանդիլյանն իր արձագանքում պնդեց, որ ապրիլին, մարտի համեմատությամբ, նվազել են շինարարության տոկոսները։ Նրա խոսքերով՝ ճիշտ հակառակը պետք է լիներ, քանի որ շինարարությունը պետք է ընդլայնվեր։

«Ինձ չհաջողվեց Ձեզ համոզել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշները անկում չեն ապրում»,- ասաց Ավինյանը ու խորհուրդ տվեց ճիշտ համադրումներ անել համեմատություններ անելիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

18:33 13.05.2024

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և […] ...

Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:29 13.05.2024

Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման […] ...

Երևանում գործարկվել է GIS հարթակը. անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

18:05 13.05.2024

Երևանում գործարկվել է GIS հարթակը. անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է՝ նախկինում հանձնարարել էր, որ բակային տարածքներում տեղադրվեն ավելի ցածր կելվինով լուսատուներ: Զեկուցվել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին

17:30 13.05.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին: «Հայաստանը որդեգրել է […] ...

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

13:56 13.05.2024

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ «Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների […] ...

BACK_TO_TOP