Վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+24.09 oC

Վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում

12:16 31.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ:

Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանում դատաիրավական բարեխումներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԽ պատվիրակության այցը Հայաստան և երկկողմ համագործակցությունը մեր երկրի դատաիրավական համակարգում բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխությունները առաջնահերթ գործընթաց և օրակարգ են կառավարության համար, որոնք պետք է երաշխավորեն  մեր երկրում լիարժեք անկախ դատական համակարգի գոյությունը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ստացել են քաղաքացիների լիաժեք վստահությունն ու մանդատը:

«Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք, ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելու ժողովրդի վստահությունը: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:

ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ու նշել, որ Հայաստան են ժամանել քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները: Քրիստոս Ջակումոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ` բարեփոխումների գործընթացում` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը:

Ընդգծելով Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստը, վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես ԵԽ անդամ պետություն՝ ՀՀ ստանձնած պարտավորություններին։

ԵԽ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝  ԳՐԵԿՈ -ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:

Այս հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի Հայաստանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

12:57 03.07.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

12:50 03.07.2025

Ռուսաստանի մարզերում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […] ...

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքով

12:45 03.07.2025

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ՃՏՊ-ի հետևանքով

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սամորա նահանգում: Ինչպես հաղորդում է Zamora 24 horas պորտալը, ֆուտբոլիստի հետ մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն, որը խաղում էր իսպանական Պենաֆիելում: «Լիվերպուլը» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն […] ...

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղել

12:38 03.07.2025

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղել

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբ

12:30 03.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:22 03.07.2025

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

BACK_TO_TOP