15:10 31.05.2019
ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված նաև «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրահարույց նախագիծը, որն ավելի հայտնի է «Ցեմենտի մասին նախագիծ անունով: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է պետտուրք չսահմանել կլինկերի նկատմամբ, իսկ ցեմենտի նկատմամբ սահմանված պետտուրքը նախապես հաշվարկված 22 000 դրամից իջեցնել 14 հազարի: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս մասին հայտարարեց.
«Գնացիք հարցի լուծման վատագույն ճանապարհով, ոչ պրոֆեսիոնալ, գնացիք մրցակցությունը խաթարելու ճանապարհով, փոխարենը տեղական արտադրողին արտոնություն տրամադրելու: Ամենաանհանգստացնողը Հարկային օրենսգրքի միակ լավագույն դրույթը փոփոխելու մեջ է, այսինքն` 6 ամիս ժամկետը փոփոխում եք, որը նշանակում է, որ այստեղ նստած ցանկացած պատգամավոր կարող է վաղն ևեթ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, բարձրացնել պետական տուրք և հաջորդ օրվանից դա մտնի ուժի մեջ»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու են փոխել, ասաց.
«Ինչո՞ւ սկզբից 22 հազար, հետո 14, դրանք ավելի ուշ ստացված տեղեկությունների վրա էին կառուցված, ցավոք, չունենք այնպիսի համակարգ, որ մուտք ունենանք բոլոր արտադրողների տվյալներին: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ 14 հազարը ճիշտ չափն է, որ բերում է նույն գնային մակարդակի վրա: Արտոնություններ, ոչ թե պրոտեկցիա, որևէ արտոնության միջոցով չէին կարողանա բարելավել պայմանները, ի՞նչ արտոնություն պիտի տայինք: ԱԺ-ն, եթե գտնի, որ պետք չի, չի ընդունի»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...