Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան

17:52 31.05.2019

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լո­ռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմա­կեր­պությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի է ընդունել իր մորը և ևս 5 անձանց, որոնք 2012-2018թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Տեղյակ լինելով այդ մասին՝ թանգարանի տնօրենը յուրաքանչյուր ամիս կազմել է բովան­դակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղե­կու­թյուններ է ներառել բացակայության ժամանակահատվածներում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի իբր աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովան­դակությամբ կեղծ այդ փաստաթղթերը նա վճար­­ման է ներկայացրել Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, փաստացի բացակայած ժամանակահատվածների համար, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս են գրվել աշխատավարձի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.789.741 ՀՀ դրամ գումարներ, որոնք Ն. Ա.-ի կողմից շարունակաբար հափշտակվել են վատնման և յուրացման եղանակով:

Բացի դրանից՝ ՊՈԱԿ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. հոկտեմբերից 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում թանգարանի 3 աշխատակիցներին մոլորության մեջ գցելով հայտնել է՝ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է վճարել գումար և սահմանված կարգի համաձայն վերջիններս պետք է տրամադրեն իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները: Ապա նրանցից նշված ժամանակահատվածում 4 անգամ իր աշխատասենյակում ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 340.000 ՀՀ դրամ գումարը:

Նշված արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթի ընթացքում տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետական կազմակերպությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնասը:

2019 թվականի մայիսի 31-ին վերը հիշատակված քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասն ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

13:36 14.05.2025

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

Չորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG):  Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

13:32 14.05.2025

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

13:27 14.05.2025

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

13:21 14.05.2025

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

13:11 14.05.2025

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

13:05 14.05.2025

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ ​​​Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...

BACK_TO_TOP