08:27 04.06.2019
Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն դարձել է առաջին հիփ-հոփ արտիստը, ում կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։
Նրան առավել մեծ եկամուտ (310 մլն դոլար) է բերում իր մասնաբաժինը շամպայնի Armand de Brignac Champagne բրենդում։ Եվս 220 մլն դոլար Ջեյ Զին աշխատել է ներդրումներով, մասնավորապես, Uber ամերիկյան ընկերությունում։
Բացի այդ, 100-ական մլն դոլար են ռեփերին բերում նրա մասնաբաժինները կոնյակի D”Ussé բրենդում և Tidal հոսքային ծառայությունում։
Ռեփերը եկամուտ է ստանում նաև իր հիմնադրած Roc Nation ընկերությունից, իր երաժշտական կատալոգից, արվեստի իրերի հավաքածուից։
15:09 06.05.2025
Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […] ...
14:52 06.05.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...
14:35 06.05.2025
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...
14:27 06.05.2025
Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլումՖրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...