12:08 05.06.2019
Ազգային ժողովում 2018 թվականի Հայաստանի բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարի հաշվետվությունից հետո ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ չնայած ներկայացված ցուցանիշներին ու ՀՆԱ աճին, Հայաստանի կյանքի որակի փոփոխություն չի լինում։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը 2018 թվականին աճել է 3,6 տոկոսով, Եվրամիությանը՝ 2,1 տոկոսով, ԵԱՏՄ-ում՝ 2,5 տոկոսով։ Ջանջուղազյանն առաջարկեց այս թվերի հետ համեմատել Հայաստանի տնտեսական աճը։ Ինչ վերաբերում է երկնիշ թվերով (10 և ավելի տոկոս) աճ թիրախավորելուն, նախարարն ասաց, որ կարող են, բայց արդյո՞ք այդ թվերը հիմնավոր կլինեն։
Ջանջուղազյանի խոսքով՝ այսպիսի բյուջեն ու այդպիսի կանխատեսումներն էլ իրենց երազանքի բյուջեն ու կանխատեսումները չեն, բայց իրենք ստիպված են թիրախավորել այնպիսի թվեր, որոնք իրատեսական են։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվում, նախարարն ասաց, որ չի կարող չփոխվել։ Ու թեև դրանք միջինացված ցուցանիշներ են ու թույլ չեն տալիս դատողություններ անել ամեն անհատի մասին, բայց միջինացված ազդեցություն եղել է։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...