Պարո՛ն Ջանջուղազյան, Դուք ո՞ւմ կողմից եք. Մանե Թանդիլյանը՝ ֆինանսների նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Պարո՛ն Ջանջուղազյան, Դուք ո՞ւմ կողմից եք. Մանե Թանդիլյանը՝ ֆինանսների նախարարին

12:02 05.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չբարձրացան:

Ջանջուղազյանը նշեց՝ միանում է այն փաստի արձանագրմանը, որ աշխատավարձ չի բարձրացել, իսկ թե երբ կբարձրանա՝ հիշեցրեց, որ լրացուցիչ բյուջետային միջոցների մի մասն ուղղվելու է որոշակի խմբի աշխատավարձերի բարձրացմանը:

Խոսելով թոշակների մասին՝ նա ասաց, որ այս հարցի հետ կապված քննարկումները շարունակվում են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց՝ նախորդ տարի թոշակի բարձրացում եղել է.

«Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է»:

Նիստը վարող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, ով 2018 -ին զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, միջամտեց.

«Պարո՛ն Ջանջուղազյան, Դուք ո՞ւմ կողմից եք: 2018 թ. թոշակ իրականում բարձրացել է, ճիշտ է՝ շատ չէ, բայց որոշակի բարձրացում եղել է»:

Ֆինանսների նախարարն արձագանքեց.

«Ուղղակի եթե մի քիչ ճշգրիտ լինենք, ոչ թե թոշակն է բարձրացել, այլ պետբյուջեից նվազագույն աջակցությունը»:

Թանդիլյանը նկատեց, որ, ըստ էության՝ թոշակի որոշակի բարձրացում է ենթադրել:

«Պարոն Մՙելքումյանի հարցի ենթատեքստը ես հասկացա: Եթե սխալ եմ հասկացել՝ ներողություն եմ խնդրում: Դա, իհարկե, մեր օրակարգային հարցերից է, բայց դա անելու համար մեր ունեցած պոտենցիալը պետք է ամբողջությամբ օգտագործենք»,- ասաց Ջանջուղազյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP