19:37 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ ամբաստանյալ Մանուկյանն անսպասելի բորբոքվեց, երբ հարցաքննվում էր վկա ոստիկան Հենրիկ Մուշեղյանը:
Նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 30-ին հերթապահում էին ՊՊԾ գնդի մոտ: Բուռնազյան փողոցից ուղևորվեցին դեպի Խորենացի, իրենց հետևից ընթանում էր ոստիկանական այլ խումբ «Հոնդա» մակնիշի մեքենայով, որում գտնվում էր նաև Յուրի Տեփանոսյանը: Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում մեքենաները կանգնեցրեց ամբարձիչ կռունկը: Այդ պահին են իմացել, որ կրակել են հետևից ընթացող մեքենայի վրա:
Հիշեցնենք` Յուրի Տեփանոսյանը, ըստ քրեական գործի նյութերի, սպանվել է ոստիկանական մեքենայում, դիպուկահարի կրակոցից:
Վկայի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Պավել Մանուկյանը փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է առջևից ընթացող մեքենայում գտնված Հենրիկ Մուշեղյանը տեսել հետևից ընթացող մեքենայի վրա արձակված կրակոցը, ինչի հետևանքով, ըստ գործի նյութերի, զոհվել է Տեփանսյանը:
Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ ամբաստանյալը հարցերը տալիս է բարձր տոնայնությամբ և հանդիմանական տոնով: Պավել Մանուկյանը պատասխանեց, թե ոչ մեկին էլ չի հանդիմանում ու չի պատրաստվում հանդիմանել, բացի պետական մեղադրողից:
«Ես ոչ մեկին էլ չեմ հանդիմանում ու չեմ պատրաստվում հանդիմանել: Էս ի՞նչ բան ա: Կարո՞ղ ա Գրիգոր Լուսավորիչն ա եկել»,- բորբոքված ասաց Պավել Մանուկյանը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նախ` նկատողություն արեց ամբաստանյալին դատավարության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հետո հեռացրեց նիստերի դահլիճից 15 ժամով:
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...