21:00 07.06.2019
Արդեն շատերի մոտ ամառային արձակուրդային տրամադրություն է: Ամենուր արձակուրդի անցկացման մասին հարցերն ակտուալ են ու ընկերներից այդ ընթացքում տարբեր խորհուրդներ ենք լսում, թե ուր գնալ հանգստանալու, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, ինչպես դասավորել ճամպրուկը և այլն:
SHANTNEWS.am-ը որոշել է թեթևացնել ձեր մտածմունքները և համախմբել ենք հանգստի գնալու առաջին անհրաժեշտության իրերը, իսկ միչև այս ներկայացրել էինք, թե ինչպես կարելի է ճամպրուկը դասավորել:
Իհարկե, հանգստի մեկնելու ճամպրուկը վերջին վայրկյանին դասավորելը վատագույն գաղափարներից մեկն է և խորհուրդ ենք տալիս գոնե նվազագույնը 3 օր մտածեք, հնարավորինս ռացիոնալ ընտրեք հանգստի տանելու իրերն ու շորերը:
… և այսպես սկսենք հավաքել ճամպրուկը
Արևապաշտպան քսուքներ, յուղեր ու կրեմներ: Կարևոր է այդ կրեմներից ընտրել ձեր մաշկի համար նախատեսվածը, քանի որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են վերցնել ամենաուժեղ ազդեցություն ունեցող արևապաշտպան կրեմը, սակայն հնարավոր է այն ընդհանարպես ձեզ չօգնի, նույնիսկ կարող է խանգարել արևայրուք ստանալու ցանկալի չափաբաժնին:
Հիգիենայի պարագաներից առաջնահերթ են…
Եթե մինչ այդ չեք հաճախել մազահեռացման, ապա ճամպրուկում տեղ հատկացրեք մազահեռացնող գործիքների համար:
Շարունակենք ցուցակը…
Եթե այսքանն արդեն տեղավորել եք ճամպրուկում, ապա ճիշտ ժամանակն է ընտրել երեկոյան կոկտեյլային զգեստը, քանի որ հաստատ հանգիստը միայն ծովափով ու հյուրանոցի ծառայություններով չի սահմանափակվում և ուղղակի անհրաժեշտ է բացահայտել տեղանքի լավագույն ժամանցի վայրերը:
Անկախ նրանից, թե ուր եք գնում և ինչ աստիճանի թեժ եղանակ են խոստացել օդերևութաբանները, այնուամենայնիվ, ապահովության համար վերցրեք մեկ ջինս ու երկարաթև բլուզ կամ ժակետ:
Եվ վերջում…
Մի պահ պատկերացղրեք ձեր հանգիստը` առանց ժամանակակից տեխնոլոգիաների ու գաջեթների, իհարկե, առաջին հայացքից հաճելի կլիներ, բայց մեր օրերում անհնար է նույնիսկ շենքի հարևանությամբ գտնվող խանութ գնալ առանց սմարթֆոնի: Եվ, ի վերջո, ինչպես կարելի է գնալ ծովափնյա հանգստի ու Instagram-ում ու Facebook-ում չլուսաբանել այդ թեժ օրերը: Չէ որ ձեր մյուս ընկերներն արդեն արել են դա, հիմա հերթը քոնն է՝ «նախանձի» թիրախ դառնալու:
Այնպես որ, անպայման վերցրեք ձեր սմարթֆոնը, լիցքավորիչը և power bank-ը: Եթե տեղ ունեք ու ցանկություն, ապա նոթբուքը նույնպես կարող եք տեղավորել ճամպրուկում, նույն սկզբունքով նաև լուսանկարչական ապարատը:
Եվ ամենակարևորը՝ վերջում ստուգեք փաստաթղթերը, կանխիկ գումարը, քարտերը, ապահովագրությունը, տոմսերը: Գումարը կարող եք կիսել ու պահել տարբեր տեղերում՝ եթե կորցնեք ձեռքի պայուսակը, ապա գոնե ամբողջովին առանց գումարի չեք մնա:
Հ.Գ. Իսկ ամենամենավերջում մի փոքրիկ լայֆհաք՝ եթե չի փակվում ճամպրուկը, ապա ուղղակի նստեք ճամպրուկի վրա և զուգահեռ փակեք: Աշխատող միջոց է։
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...