11:26 07.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Կենդանասերներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարցն արդեն մի քանի ամիս է` օբյեկտիվ պատճառներով չի լուծվում և այստեղ հավաքվելու նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն է:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են նաև նամակ հանձնել վարչապետին:
«Մենք խնդրել ենք, որ վարչապետի աշխատակազմից որևէ պաշտոնատար անձ մոտենա և նամակը հանձնենք իրեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից մեկը, և նրան փոխանցեցին գրություն՝ խնդրելով, որ վարչապետը հետամուտ լինի խնդրի լուծմանը:
SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչու վերջին անգամ պլանավորված քառակողմ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ, կենդանասերները պատասխանեցին.
«Այո´, հանդիպումը այդպես էլ չկայացավ և չկայացավ տնօրենի պատճառով, նա հրաժարվեց մեզ հետ հանդիպել: Եթե Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ չի կարող տալ մեզ ստուգման արդյունքները, քանի որ ոստիկանությունը պահանջում է, որ գաղտնի մնա այս ամենը, ուրեմն մենք էլ կառավարության ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա»:
Մասնակիցների խոսքերով՝ Երևանի քաղաքապետարանը չի կատարել իրենց պահանջները, ուստի պայքարն այլ կերպ է շարունակվելու:
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...
17:11 17.06.2025
Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...
17:01 17.06.2025
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...