13:50 07.06.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջինը ելույթ ունենալիս ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ տեղի ունեցած դեպք պատմեց, երբ, նրա խոսքերով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Գորգիսյանի խոսքերով՝ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք որոշել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել բաժին։
Գորգիսյանի խոսքերով՝ երբ քաղաքացին պահանջել է ոստիկանի փաստաթղթեր ցույց տալ, նրանք իրոք ցույց են տվել։ Իսկ բաժնում նրանց միացել է ևս մի քանի ոստիկան, որոնք նորից ծեծել են քաղաքացուն։ Իսկ ծեծն ավարտվել է այն ժամանակ, երբ մեկ այլ ոստիկան ճանաչել է քաղաքացուն ու հայտնել, որ դա նրա տարածքն է եղել։ Քաղաքացուն, ըստ Գորգիսյանի, ուղղակի բաց են թողել։
«Այսինքն` քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար։ Ես կարծում եմ, ես պնդում եմ, որ սա չպետք է անհետևանք մնա… ոստիկանապետի ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա, և ցավում եմ, որ սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը ոստիկանությունը այսպես է ընկալել։ Ուզում եմ պարոն Օսիպյանին լսել՝ արդյո՞ք այսպես են ընկալել այդ հորդորը»,- ասաց Գորգիսյանը։
Գորգիսյանի պատմությունը հերքեց իշխանական պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա ասաց, որ ով պատմել է Գորգիսյանին այդ պատմությունը, ստել է։ Բաղդասարյանի խոսքերով՝ մարդուն հնարավոր չէ մի անգամ բակում ծեծել, հետո մեքենայի մեջ, հետո էլ ոստիկանության բաժնում։ Նա ասաց, որ ոստիկանությունը սովորաբար մարդկանց ծեծել է բաժնում, որպեսզի դա աննկատ լինի։
«Դուք էլ՝ որպես պատգամավոր, պետք է էդ հոտառությունը, տատս ասում էր՝ քթի ծակ ունենայիք, հասկանայիք, որ դա սուտ պատմություն է»,- ասաց Բաղդասարյանը։
Գորգիսյանն էլ արձագանքեց, որ այդ ամենը տեսագրել են ականատեսները, իսկ քաղաքացին էլ քթի կոտրվածք է ստացել, որն ուսումնասիրել են բժշկական կենտրոնում։
Նա Բաղդասարյանին կոչ արեց զուսպ լինել որակումների մեջ ու քաղաքացուն անտեղի չմեղադրել սուտ ասելու մեջ։
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...