13:59 07.06.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Էդգար Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։
Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Եվ ոստիկանության աշխատողների նկատմամբ հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Հրապարակման մեջ տեղ գտած քննչական բաժնում խոշտանգված լինելու մասը տեխնիկական վրիպակ է և արդեն ուղղված է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կեղծ տեղեկություն տարածելու դիտավորություն չի ունեցել, տեղի ունեցածը սխալմունք է։ Ներողություն ենք խնդրում թյուրընկալում առաջացնելու համար։
Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին Է․ Ծատինյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ցուցումով, և ոստիկանների գործողությունները, ինչպես պնդում են Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները, նպատակ են ունեցել ստիպելու նրան, որ սուտ վկայություն տա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում բերման ենթարկելու հանգամանքը փաստվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տրված պատասխան գրությամբ։
Գրությունը կցված է։
Հիշեցնենք՝ ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։ Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել Է․ Ծատինյանին ու ծեծի ենթարկել՝ ստիպելով վկայություն տալ։
Ապա նրանց փոխանցմամբ՝ սպառնացել են, որ թմրանյութ «գրպանը կգցեն», որից հետո վերջինս կուլ է տվել թմրանյութը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո, հարազատների պնդմամբ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով նա մահացել է։ 2019թ․ ապրիլի 16-ին, Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։
Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ Քննչական կոմիտեն երեկ պարզաբանում է տարածել, որ Էդգար Ծատինյանը մահացել է մետամֆետամին կուլ տալու հետևանքով:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...