Այն սպասումը, որ ձևավորել եք, նորից չեք արդարացրել․ Թանդիլյանը՝ իշխանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

Այն սպասումը, որ ձևավորել եք, նորից չեք արդարացրել․ Թանդիլյանը՝ իշխանությանը

16:44 07.06.2019

Հարկային այս փոփոխությունները, որոնք ներկայացվել են Ազգային ժողով, պետք է ներկայացված լինեին դեռ նախորդ տարվա օգոստոսին, ու այս ուշացումը խոսուն է։ Հարկային օրենսգիրքը պետք է Հայաստանում բիզնեսի ընդլայնման հիմք դառնար, բայց չի սպասարկում ձևավորված սպասումները։ Այս բնորոշումները ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին։

Նրա խոսքերով՝ ընդամենը որոշ հարկատեսակների չափերի փոփոխությունը չի կարող բերել ցանկալի արդյունքի։ Թանդիլյանը պնդում է, որ այս օրենսգիրքը որևէ սկզբունքային, փիլիսոփայական փոփոխություն չի առաջարկում։

Ինչ վերաբերում է 24 միլիոն դրամ շրջանառությամբ սահմանափակված միկրոբիզնեսին, ապա այն չնչին նշանակություն կունենա, եթե փաթեթում չլինեն Երևանում գործող այդ փոքր ձեռնարկությունները։ Ավելին, ըստ Թանդիլյանի, հիմա այդտեղ ավելացվել են բացառություններ, որոնց մասին վարչապետը չէր խոսել իր ելույթում։

«Եվ, ըստ էության, այն սպասումը, որ ձևավորել եք, նորից չեք արդարացրել»,- ասաց Թանդիլյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալմաթիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

14:34 14.05.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալմաթիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները այն հարցերի շուրջ, որտեղ կողմերը դեռևս ունեն տարաձայնություններ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի դրույթները։ […] ...

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է

14:26 14.05.2024

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է

2024 թվականի մայիսի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.44մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի` 1900.43 մ, համեմատ բարձր է 1սմ-ով։ 2021 թվականի հունիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.84 մ, որը հավասար է եղել 2020 թվականի նույն օրվա մակարդակին, իսկ 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի մայիսի 12-ը լճի մակարդակը […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

13:55 14.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: ...

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

13:36 14.05.2024

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ […] ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

BACK_TO_TOP