16:37 07.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների («Հրապարակ» օրաթերթի) հրապարակումների և ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. փետրվարի 2-ին հաստատել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ` նախարարության կարիքների համար գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման նպատակով:
Նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից համապատասխան չափաբաժնի մասով 15.508.150 դրամ գնային առաջարկով ընտրված է ճանաչվել մի ՍՊԸ, որն առաջարկել է 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութ պարունակող բույսերի պաշտպանության «Ցիպեր մաքսի» միջոց:
Սակայն միևնույն ժամանակ մրցույթի շրջանակում մեկ այլ ՍՊ ընկերություն ներկայացրած հայտով առաջարկել է բույսերի պաշտպանության «Ռիպկորդ» միջոց, որում ցիպերմետրին ազդող նյութը կազմում է 400 գ/լ, և որի գնային առաջարկը եղել է 12.616.800 դրամ: Սակայն գնահատող հանձնաժողովը մերժել է այս ՍՊԸ-ի հայտը` պատճառաբանելով, որ առաջարկվող թունանյութի տեսակը չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ:
Մինչդեռ վերը նշված 2 ընկերությունների առաջարկած բույսերի պաշտպանության միջոցներն էլ գրանցված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 25.02.2011թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում և երկուսի դեպքում էլ որպես ազդող նյութ նշված է ցիպերմետրինը:
Այսինքն, առաջարկած «Ռիպկորդ» թունանյութի տեսակը, որպես բույսերի պաշտպանության միջոց, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նույնպես թույլատրված է: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատող հանձնաժողովի պատճառաբանությունն առ այն, որ վերջինս չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:
Այսպիսով, պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել տվյալ ժամանակ գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման պահանջը: Այսինքն՝ առանց բավարար հիմնավորման, իրականությանը չհամապատասխանող պատճառաբանությամբ մերժել են ընտրված մասնակցից 2.891.350 դրամ պակաս գնային առաջարկով, միևնույն ազդող նյութի 150 գ/լ-ով ավելի պարունակությամբ բույսերի պաշտպանության միջոց ներկայացրած ընկերության հայտը` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...