Լիբանանի վարչապետին Սաուդյան Արաբիայում պատանդ են պահում. Լյուքսեմբուրգի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+12.09 oC

Լիբանանի վարչապետին Սաուդյան Արաբիայում պատանդ են պահում. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

16:53 13.11.2017

Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին պատանդ են պահում Սաուդյան Արաբիայում:

Լիբանանի վարչապետը Էր Ռիադ կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, թե հրաժարվում է իր պաշտոնից, քանի որ վախենում է՝ իր նկատմամաբ ևս մահափորձ կլինի, ինչպես 2005-ին եղավ իր հոր նկատմամբ:

Սաադ Հարիրիի այդ հայտարարությունից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան մեղադրեց Լիբանանի իշխանությանը հակասաուդական քաղաքականության մեջ՝ պատրաստվելով ռազմական գործողությունների:

Այս առիթով Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ նա պատանդ է Սաուդյան Արաբիայում, հակառակ դեպքում Սաադ Հարիրին կվերադառնար Լիբանան և այնտեղ կտար իր հրաժարականը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի իշխանությունից պահանջել էր հանդիպում Սաադ Հարիրիի հետ, սակայն մերժում է ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի ավղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ ...

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

23:22 08.05.2024

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […] ...

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

23:10 08.05.2024

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի […] ...

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

22:57 08.05.2024

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

22:14 08.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման […] ...

Գրոսսին ասել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը չի նշանակում, որ նա միջուկային զենք ունի

22:11 08.05.2024

Գրոսսին ասել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը չի նշանակում, որ նա միջուկային զենք ունի

Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, սակայն այս փաստը չի նշանակում, որ Թեհրանն ունի միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Նրանք շարունակում են հարստացված ուրան արտադրել, սակայն պետք է հստակեցնել, որ դա չի նշանակում, որ նրանք միջուկային զենք ունեն»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան […] ...

BACK_TO_TOP