Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում.«168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում.«168 ժամ»

10:08 11.06.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։

Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել:

Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։

Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, որոնք կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։

Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ և փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաև Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։

Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի և մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լևոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր և հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում։

2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին  նաև Վիտալի Բալասանյանը և այլք։

Այդ ժամանակ ևս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, որոնք կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։

Եվ ահա, այդ «սև ցուցակի» մեջ ներառված էր նաև Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։

Մայիսի 31-ին Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը ևս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասական ընդունվեց։ Բալասանյանը, չնայած այդ ամենին, շարունակում էր հրապարակավ տեսակետներ արտահայտել, որոնցում նա դարձյալ չէր թաքցնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ իր խիստ դիրքորոշումները։

Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։

Ի վերջո, Բալասանյանի հրաժարականից հետո Բակո Սահակյանը կարող է հայտնվել բոլորովին միայնակ վիճակում, և չի բացառվում, որ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը պահանջի հենց Բակո Սահակյանի հրաժարականը՝ չսպասելով 2020 թվականին Արցախի նախագահի հերթական ընտրություններին։ Ի վերջո, նրա նպատակն է՝ հեղափոխությունն արտահանել Արցախ՝ թեկուզև պատերազմի մեջ գտնվող երկրի փորձառու հրամկազմին, իշխանությունների ներկայացուցիչներին վարկաբեկելու փորձերի գնով։ Արտահանում, որի հեռահար և բուն նպատակը  դեռ վերջնականապես հրապարակայնացված չէ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

BACK_TO_TOP