Հանրային խորհուրդն առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Հանրային խորհուրդն առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին

20:44 13.11.2017

Հանրային խորհրդում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել քննարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվող տարկետման իրավունքի խիստ սահմանափակումը դժգոհության առիթ է ստեղծել հասարակության, հատկապես ուսանողության որոշ շերտերում:

Ինչպես տեղեկացնում են խորհրդից, քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Մոնթե Մաթևոսյանն ու Գեղամ Ասատրյանը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին՝ հայտնելով տարբեր տեսակետներ ու առաջարկներ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բարձրաձայնել են ուսանողներին հուզող հարցերի մասին ու ներկայացրել իրենց առաջարկները: Վերջիններս նաև հարցադրումներ են ուղղել ՊՆ ներկայացուցչին և ստացել որոշակի պարզաբանումներ:

Քննարկման առանցքում շոշափված հիմնական հարցերը վերաբերել են զինվորական ծառայության ոլորտում սոցիալական արդարության վերականգնմանը, ուսումնական պրոցեսի շարունակականության ապահովմանը և գիտության զարգացմանը, բանակի արդիականացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին և այլ խնդիրների:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ Հանրային խորհուրդը նախ հավանության է արժանացրել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ապա հանդես եկել ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված հետևյալ առաջարկներով.

1. Երեք ամսվա ընթացքում ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ բանակի և Ռազմարդյունաբերական համալիրի կարիքներն ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերում հիմնել գիտատեխնիկական ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կտան նաև համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդներին իրենց ծառայությունն անցկացնելու այդ ստորաբաժանումներում՝ չկտրվելով իրենց մասնագիտությունից, միաժամանակ նպաստելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

2. Հաշվի առնելով որոշ երկրների փորձը՝ ՀՀ զինված ուժերում հիմնել արվեստի ոլորտի խմբեր (նվագախմբեր, երգչախմբեր, թատերական խմբեր և այլն), որոնք ոչ միայն անհրաժեշտ կլինեն բանակին, այլև հնարավորություն կտան այդ ոլորտներն ընտրած երիտասարդներին չկտրվելու իրենց մասնագիտությունից և զարգացնելու դրանք զինվորական ծառայության ընթացքում:

3. «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվող դրույթում, ըստ որի ուսանողները հնարավորություն կունենան ռազմական բուհերում շաբաթ օրերին մասնակցելու ռազմական պատրաստության դասընթացի, նախատեսել նաև շաբաթ օրերի փոխարեն կիսամյակի ավարտին միանգամից այդ դասաժամերը լրացնելու տարբերակ, ինչն առավել արդյունավետ ու իրատեսական կարող է լինել հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բուհերի ուսանողների համար:

4. Քննարկել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները՝ այդ թվում սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող նպատակային ուսուցման համակարգի հետագա ընթացքը, քանի որ նախկինում այդ կարգով բուհ ընդունվողները նույնպես օգտվում էին տարկետման իրավունքից:

5. Հիմնել հատուկ ստորաբաժանումներ, որտեղ 6-ամսյա պարտադիր զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կունենան բոլոր այն անձիք, որոնք տարբեր պատճառներով (բացառությամբ առողջական իրավիճակից) ծառայություն չեն անցել ՀՀ զինված ուժերում:

Հաշվի առնելով, որ այս և բազմաթիվ այլ առաջարկներ կարգավորվելու են ՀՀ կառավարության և ՊՆ որոշումներով՝ ՀՀ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել օրենքն Ազգային ժողովում քննարկելուց և վերջնական տեսքով ընդունելուց հետո հատուկ հանդիպում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ և քննարկել այդ առաջարկները՝ նպատակ ունենալով օրենքի կիրառումը արդյունավետ դարձնել ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ կրթության և գիտության ոլորտների զարգացման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

19:47 08.05.2024

Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։ 50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։ «Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 […] ...

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

19:27 08.05.2024

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […] ...

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

19:11 08.05.2024

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով […] ...

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […] ...

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

18:46 08.05.2024

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:33 08.05.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP