Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել. Irakanum.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել. Irakanum.am

18:53 11.06.2019

Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, որն արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։

Կայքին հայտնի է դարձել, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան և ընթացքում որոշել ծխել։ Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն։ Այս ամենից հետո վարորդը հետ է վերադարձել նույն այն տեղը, որտեղից նստել են երիտասարդները` ասելով, որ չի սպասարկելու նրանց։

Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան և դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ։

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է։ Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, որը ևս դանակի հարվածներ է ստացել։

Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հունիսի 10-ին` ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 և 1963 թվականին ծնված տղամարդիկ։ Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

BACK_TO_TOP