Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է կնոջը և աներորդուն հրացանով սպանած տղամարդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է կնոջը և աներորդուն հրացանով սպանած տղամարդուն

20:11 11.06.2019

Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են:

Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: Տղամարդուն վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որը Առատաշեն գյուղի բնակիչ է և գտնվում է արձակուրդում: Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին:

Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

15:24 16.07.2025

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:16 16.07.2025

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:09 16.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

SHANTNEWS

15:00 16.07.2025

SHANTNEWS

Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբ

14:50 16.07.2025

Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է կնոջ՝ Մելանիայի՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Post-ը։ «Նա շատ խելացի է։ Նա շատ չեզոք է։ Նա մի փոքր նման է ինձ. նա կցանկանար, որ մարդիկ դադարեին զոհվել», – ասել է նա։ Ավելի վաղ Guardian թերթը գրել էր, որ ԱՄՆ առաջին տիկինը […] ...

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

14:40 16.07.2025

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP